Ֆելիքս Ցոլակյանը Սամվել Դևելյանին հետմահու շնորհված Արիության մեդալը հանձնել է նրա հորը
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով՝ Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար Սամվել Վարդանի Դևելյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նոյեմբերի 15-ին արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը Արիության մեդալը հանձնել է ծառայողական պարտականությունները իրականացնելիս զոհված հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի հորը:
Նախարարը այցելել է նաև Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ բուժվում է հոկտեմբերի 25-ին Բազումի լեռնաշղթայում հրդեհի հետևանքով տուժած Էդգար Գրիգորյանը: Նա հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայություն մեդալով: Նախարար Ցոլակյանը պատվավոր պարգևը հանձնել է Էդգարի տիկնոջը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...
ԱՀԱԶԱՆԳ. Հայաստանյան սուպերմարկետներում վաճառվում են թմրանյութանման անհասկանալի ծամոնները
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է շատ կարևոր միջադեպի մ...
ՀՐԱՏԱՊ.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ սնունդ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները Արարատի մարզի դպրոցներում և մա...
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Նոր Հաճնում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաք՝ ծանոթանալու այնտեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։&n...