Ընդհանուր աջակցությունը շատ մեծ է․ ակտիվիստներիը շարունակում են նստացույցը
Այսօր նպատակահարմար չգտանք երթ իրականացնելու: Նստացույցը շարունակում ենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանը, գրում ՝ tert.am-ը։ «Ընկերները հոգնել են, բայց կան մարդիկ, ովքեր գալիս են, աջակցում են նստացույցին: Ավելի նպատակահարմար գտանք, որ մնանք նստացույցի վայրում, որ խոսենք, հասկանանք, ով ինչ առաջարկություններ ունի»- ասաց նա: Սարգսյանը հիշեցրեց, որ կոչով դիմել են «Լուսավոր Հայաստան» և «ԲՀԿ» կուսակցություններին, և կարծում է, որ վաղը նրանցից արձագանքներ կլինեն:
«Չեմ ուզում ակնկալիքներից խոսել: Ես կարծում եմ, որ նրանք, որպես ընդիմադություն, պետք է մտնեն պրոցեսի մեջ, հետևեն մեր կոչին»,- նշեց Սարգսյանը: Անդրադառնալով հետագա գործողություններին՝ ակտիվիստը նշեց, որ ուսանողները դարձյալ ակցիա են իրականացնելու: Նա հավելեց նաև, որ վաղը մամուլի ասուլիսով են հանդես գալու, որտեղ ավելի հստակ կներկայացնեն իրենց հետագա անելիքները:«Օր օրի ավելանում են մեզ աջակցողների թիվը՝ մշակույթի գործիչներ, դասախոսներ: Ընդհանուր աջակցությունը շատ մեծ է, պարզապես կաշկանդվածություն կա, որը չի թողնում, որ մարդիկ ինչ-որ կերպ իրենց դրսևորեն»,- ասաց նա: