Որ ռադիոկայաններն ու ԶԼՄ-ներն են նախընտրում Հայաստանում. սոցհարցում

2019 թ․ հունիսին «Իրազեկ քաղաքացիների միավորում եւ APR Group հասարակական կազմակերպության կողմից իրականացվել է սոցիոլոգիական հարցում ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում: 

 

Հետազոտության շրջանակում ուսումնասիրվել են բնակչության հիմնական տեղեկատվության աղբյուրները, դրանց հանդեպ մարդկանց վստահությունը, առանձին դիտարկվել են, թե մարդիկ ինչպես են օգտվում և որքան են վստահում, նաև օգտագործում հեռուստատեսությունից, ռադիոյից, թերթերից, համացանցից (այդ թվում՝ սոցիալական ցանցերից և առցանց ԶԼՄ-ներից) ստացած տեղեկատվությունները և ինչպես են մարդիկ տարածում ու ստուգում ստացած տվյալները: Ընդ որում, այս բոլոր տվյալները դիտարկվել են ոչ միայն ըստ սոցիալական, սեռատարիքային և այլ խմբերի, այլև ըստ մարդկանց քաղաքական կողմնորոշումների՝ հասկանալու համար, թե արդյո՞ք մեդիագրագիտությունն ունի փոխկախվածություն քաղաքական հայացքներից: 

Մասնավորապես ուշադրություն ենք դարձնում ռադիոկայանների հարցմանը.

 

Որ ռադիոկայաններն եք ավելի շատ լսում. հարցվածների 19,7 տոկոսը պատասխանել է Հանրային ռադիոն, 15,9 տոկոսը Ազատությունը կամ Ռադիո Երեւանը, 10,3 տոկոսը Ռադիո Ավրորան: 

 

Մեզ հաջորդում են Վանը, Ռադիո Հայը, Ռադիո Ջանը, Ավտոռադիոն, Ռուսկոյե ռադիոն, Լրատվական ռադիոն: Հավելենք, որ այս հարցումներն արվել են Հայաստանի ամբողջ տարածքում, որտեղ թե Հանրայինը, թե Ազատությունը, ինչպես նաեւ Ռադիո Հայը հեռարձակվում են նաև մարզերում: 

 

Ռադիո Ավրորան հեռարձակվում է միայն Երեւանում եւ Արցախում: Արցախը հետազոտության մեջ չի ներառվել: 

 

Ամենավստահելի հեռուստաընկերությունը հայաստանցիները համարում են Շանթը (26,6%), որին հաջորդում են Արմենիա TV-ն (21,5%) և Հանրային հեռուստաընկերությունը (13,7%), իսկ անվստահելիների ցանկը գլխավորում է 5-րդ ալիքը: Տպագիր մամուլից ամենապոպուլյարը և ամենավստահելին «Հայկական Ժամանակնե է, որին հետևում են «Առավոտնե ու «Հրապարակըե, իսկ «Իրավունքըե՝ անվստահելիների ցանկը: Մեդիագրագիտությունը առավել բարձր է Երևանում, առավել ցածր՝ Արագածոտնի մարզում:

 

Իրականացված այս հետազոտությանը ամբողջությամբ կարելի է ծանոթանալայ այստեղ, իսկ հետազոտության համառոտ տարբերակին՝ այստեղ:

 

Քաղաքականություն