Մոսկվայում սպանել են բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանին
Թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն (Քիկբոքսինգի համաշխարհային պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածով) Աշոտ Բոլյանը սպանվել է Մոսկվայի հարավ-արեւմուտքում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է աղբյուրն իրավապահ մարմիններում։
«Նախօրեի երեկոյան 40-ամյա մարզիկը Նախիմովյան պողոտայում գտնվող տնից դուրս է եկել եւ գնացել դեպի իր ավտոմեքենան, որտեղ անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել նրա վրա, այդ թվում եւ գլխին, ու դիմել փախուստի»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Այս տեղեկությունը հաստատել է ՌԴ ՔԿ Մոսկվայի գլխավոր քննչական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Յուլյա Իվանովան։ «ԳՔՎ քննչական մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 105 հոդվածի 1-ին մասով («Սպանություն») եւ ՌԴ ՔՕ 222 հոդվածի 1-ին մասով («Զենքի ապօրինի կրում») նախատեսված հանցագործությունների հատկանիշներով։ «Քննության տվյալներով՝ նոյեմբերի 13-ի երեկոյան բնակելի տան մոտ, որը գտնվում է Նախիմովյան պողոտայում, անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել 1979 թվականին ծնված տղամարդու վրա, որոնցից նա մահացել է պատահարի վայրում»,- տեղեկացրել է ԳՔՎ ներկայացուցիչը։ Իրականացվում է քննչական գործողությունների եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների համալիր՝ ուղղված հանցագործությանը մասնակից անձի կալանավորմանը։
Բաց աղբյուրների տվյալներով՝ 40-ամյա Աշոտ Բոլյանը Քիկբոքսինգի համաշխարհային պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածով թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն է, միջազգային տարբեր մրցաշարերի 17-ակի չեմպիոն։ Գլխավորել է Հայկական մարզական ֆեդերացիաների համաշխարհային ասոցիացիան։ Բացի այդ, նա եղել է Մոսկվայում գրանցված «Կարատ» ՍՊԸ գլխավոր տնօրենը, որը կապված է սպորտի ոլորտի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ և նրա 4 թոռնիկների դիերը shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանությա...
«Հայկական ժամանակ». Հայտնի է ապօրինի որդեգրումներին մասնակից ՊՈԱԿ-ների անունները. 76 երեխա են որդեգրել
«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, թե մանկաբարձական եւ խնամքի որ հաստատություններն են ներգրավված եղել երեխաների ապօր...
Լուսադեմին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալը դիմել է փախուստի news.am
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 05։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ գտնվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատ...
Բացահայտվել է փաստաբանների պալատի 2 անդամների կողմից խոշոր գումար հափշտակելու դեպք. ԱԱԾ
Բացահայտվել է ՀՀ փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք: Այս առնչո...