ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Իրավիճակը Վենետիկում և Սուրբ Ղազար կղզում աղետալի է
Իտալիային պատուհասած ջրհեղեղների հետևանքով տուժել է ամենագեղեցիկ զբոսաշրջային քաղաքներից մեկը՝ Վենետիկը: Վենետիկում արտակարգ դրություն է հայտարարվել. ջրհեղեղի հետևանքով հեղեղվել են միջնադարյան և անտիկ մի շարք տաճարներ, ինչպես նաև Վենետիկի Սուրբ Ղազար հայկական կղզին՝ քաղաքը թողնելով «համատարած դատարկության» մեջ, գրում է Daily Mail-ը:
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն երկրին պատուհասած ջրհեղեղը «երկրի սրտին մեծ հարված» է որակել:
Կոնտեն նաև առաջարկել է միջոցներ տրամադրել Վենետիկի միլիոնավոր դոլարների վնասը փոխհատուցելու համար:
Ջրհեղեղից մեծապես տուժել է Վենետիկի մայր տաճարը՝ Սուրբ Մարկոսի տաճարը, որը հանդիսանում է բյուզանդական ճարտարապետության բացառիկ օրինակ: Վենետիկի արքեպիսկոպոս Ֆրանչեսկո Մորալիայի խոսքով՝ բյուզանդական ոճի բազմաթիվ խճանկարներով տաճարը, որտեղ պահվում են Սբ Մարկոս առաքյալի մասունքները, ինչպես նաև բազմաթիվ թանկարժեք արվեստի գործեր, որոնք բերվել են Կոստանդնուպոլսից խաչակրաց արշավանքների ժամանակ, «անդառնալի վնաս» է կրել:
Ավելի վաղ քաղաքային իշխանությունները տեղեկացրել էին, որ ջրի մակարդակը Վենետիկում հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 187 սմ-ի: 1996-ին գրանցված 194 սմ ցուցանիշից հետո սա երկրորդ ամենաբարձր տվյալն է պատմության մեջ:
Վենետիկի Սուրբ Ղազար հայկական կղզին ևս տուժել է ուժեղ ջրհեղեղի պատճառով: Կղզու հայկական եկեղեցու հիմքը հայտնվել է ջրի տակ:
Բացի այդ՝ կղզու ափին խարսխված «Արմենիա» նավը բախվել է կառամատույցին: Իրավիճակը գնահատվում է աղետալի: Եթե ջրի մակարդակը երկու օրվա ընթացքում չնվազի, կղզին հնարավոր է լիովին անցնի ջրի տակ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ սնունդ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները Արարատի մարզի դպրոցներում և մա...
ԱՀԱԶԱՆԳ. Հայաստանյան սուպերմարկետներում վաճառվում են թմրանյութանման անհասկանալի ծամոնները
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է շատ կարևոր միջադեպի մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Եղվարդում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ, որտեղ ծանոթացել է Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի վերանորոգման սուբվենցիոն ծ...