Իտալիան Վենետիկի ջրհեղեղի պատճառով արտակարգ դրություն է հայտարարել
Վենետիկում տեղի ունեցած ջրհեղեղից հետո Իտալիան այսօր արտակարգ դրություն է հայտարարել: Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել է, որ կառավարությունն արագ միջոցներ և ռեսուրսներ կտրամադրի ջրհեղեղի հասցրած վնասը վերականգնելու համար:
Sky News-ի փոխանցմամբ՝ Իտալիայի կառավարությունը նպատակ ունի բարձր մակընթացությունից պաշտպանող արգելապատնեշ կառուցել հետագայում նման աղետները կանխելու համար:
Մակընթացության պատճառով ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն հանդիսացող քաղաքի 80 տոկոսը հայտնվել էր ջրի տակ: Վերջին 50 տարիների ընթացքում սա Վենետիկին պատուհասած ամենամեծ ջրհեղեղն է: Նոյեմբերի 12-ին ջրի մակարդակը հասել էր 187 սմ-ի:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք ջրհեղեղից տուժել է նաև Վենետիկի սուրբ Ղազար կղզին: Կղզու հայկական եկեղեցու հիմքը հայտնվել է ջրի տակ:
Նմանատիպ հոդվածներ
Ինչպե՞ս վերականգնել միջնակարգ և հիմնական կրթության կորցրած վկայականն ու ատեստատը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատության միջն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 330 կիլոմետր ասֆալտը, ինչպես և խոստացել էինք արված է. Նիկոլ Փաշինյան
330 կիլոմետր ասֆալտը, ինչպես եւ խոստացել էինք, արված է: Մնաց մնացածը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշի...
Առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ...
Եղանակ. կտրուկ տաքացում է սպասվում
ՀՀ տարածքում՝ նոյեմբերի 23-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: «Նոյեմբերի 25-28-ին կտրուկ տաքացում ունեն...