Գյումրիի նորակառույց ավտոմաքսատանն առաջին ավտոմեքենան կմաքսազերծվի նոյեմբերի 18-ին
Նոյեմբերի 18-ին առաջին ավտոմեքենան կմաքսազերծվի Գյումրիի նորակառույց մաքսատանը։ Երեկ Գյումրի կատարած հերթական այցի ժամանակ նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։ Աշխատանքների ընթացքը գերատեսչության ղեկավարը գնահատել է բավարար ու հայտնել, որ մաքսազերծման ամբողջ գործընթացը նորակառույց մաքսատուն կտեղափոխվի փուլ առ փուլ՝ մինչև դեկտեմբեր։
Այս մասին հայտնում է Shantnews.am-ը:
Ավելի քան 20 հա ընդգրկող նախկին զորամասի տարածքը դառնալու է արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն։ Ծրագրի առաջին փուլով մեկնարկեց ավտոմաքսատան կառուցումը։ Լայնածավալ աշխատանքներ են տարվում միաժամանակ 6 մասնաշենքերում։ Առաջինում, որն ավտոմաքսատան գլխավոր մասնաշենքն է, կառուցապատումն ավարտված է, շինարարն անցել է ներքին աշխատանքներին։ Ավելի քան 10 շինկազմակերպություն ու մատակարար ընկերություն է ներգրավված՝ 250 աշխատողով։ Մասնաշենքերը կառուցվում են մետաղական թեթև կոնստրուկցիաներով, որոնք առաջին անգամ են շինարարները կիրառում Գյումրիում։ Շինկազմակերպության ղեկավարի խոսքերով՝ այս շինանյութը ներկրվում է Վրաստանից։
Գլխավոր մասնաշենքում նախատեսում են նոյեմբերի 18-ին կատարել առաջին մաքսային ձևակերպումները։ Հետագայում այստեղ կտեղափոխվի ոչ միայն ավտոմաքսատան, այլև ավտոմեքենաների սպասարկման, հաշվառման ու մաքսային ձևակերպումների ամբողջ գործընթացը: Եվս 5 մասնաշենքեր կառուցման փուլում են: Շինարարությանը զուգահեռ տարածքում ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքերով՝ հիմա շինարարությունն այն փուլում է, որ ավտոմաքսատան բոլոր գործառույթներն արդեն տեսանելի են։ Շինաշխատանքները, թեև նախնական ժամկետներից որոշակի շեղումներով են, բայց, այնուամենայնիվ, մինչև տարեվերջ Գյումրիում կունենանք մաքսատան բոլոր գործառույթները։ Հիշեցնենք, որ Բագրատաշենի, Գոգավանի և Բավրայի մաքսակետերով ներմուծվող ինքնաշարժ բոլոր մեքենաների մաքսային ձևակերպումները մոտ մեկ ամիս է՝ իրականացվում են Գյումրիում տեղակայված Հյուսիսային մաքսատանը։ Նոյեմբերի 18-ից Գյումրիի Հյուսիսային, ինչպես նաև նորակառույց մաքսատանը կկարատվեն նաև թրելյերներով Հայաստան ներմուծված ավտոմեքենաների մաքսազերծման աշխատանքները։
Դավիթ Անանյանը նշում է, որ հիմա օրական ավելի քան 500 մեքենա է մաքսազերծվում Գյումրիում, երկուշաբթի օրվանից լրացուցիչ ևս 250-300 մեքենա արդեն թրեյլերներով կբերվեն Գյումրի, իսկ նոյեմբերի 25-ից արդեն նաև բեռնարկղերով տեղափոխվող մեքենաների ամբողջ ծավալը կմաքսազերծվի Գյումրիում։ Եվ նախատեսվում է, որ Գյումրիում օրական 1100 մեքենայի մաքսային ձևակերպում է կատարվելու։
Ըստ ՊԵԿ նախագահի՝ մինչև նոյեմբերի 25-ը 300 մեքենայի փաստաթղթային ձևակերպումներ կկատարվեն նոր մասնաշենքում, հետո միայն կանցնեն նախատեսված ծավալին՝ 1000 ավտոմեքենայի սպասարկմանը։ Աշխատանքային ծավալները հաշվի առնելով՝ զուգահեռ գործընթացը կշարունակվի Հյուսիսային մաքսատուն-վարչությունում ևս։ Իսկ այսօրվա կառավարության նիստում օրինական հաստատում կստանա նոր մաքսատան մաքսային ձևակերպումների նոր հասցեն։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ սնունդ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները Արարատի մարզի դպրոցներում և մա...
ԱՀԱԶԱՆԳ. Հայաստանյան սուպերմարկետներում վաճառվում են թմրանյութանման անհասկանալի ծամոնները
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է շատ կարևոր միջադեպի մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...
Սկսել են շահարկել ողբերգական պատահարը` երեխաների մահվան մեջ մեղադրելով ինձ․ Զ․ Բաթոյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ արդեն սկսել են շահարկել Կոտայքի...