«Եվրատեսիլ 2020»-ի կազմակերպիչների գումարը չի բավականացնում մրցույթի համար
«Եվրատեսիլ 2020»-ի կազմակերպիչները դեռեւս չունեն մրցույթը կազմակերպելու համար անհրաժեշտ ողջ գումարը: Այս մասին հայտնում է երգի միջազգային մրցույթը լուսաբանող Wiwibloggs կայքը: Նշվում է, որ Հոլանդիայում՝ Ռոտերդամում, կայանալիք միջոցառման համար անհրաժեշտ է 26.5մլն եվրո, կազմակերպիչը՝ Հոլանդիայի հանրային հեռարձակողը, տարբեր աղբյուրներից ֆինասնավորում է ստացել, սակայն 12.4մն եվրո դեռ չի բավականացնում:
Ասվում է նաեւ, որ հանրային հեռարձակողն աջակցության համար դիմել է պետությանը՝ Կրթության, մշակույթի ու գիտության նախարարությանը: Մյուս կողմից աղբյուրը շեշտում է, որ երաշխավորված չէ, որ պետությունը կֆինանսավորի մրցույթը, քանի որ ավելի վաղ երկրի վարչապետը հայտարարել է, որ հենց այնպես հանրային հեռարձակողին ֆինանսավորում չի տրվելու եւ այն պետք է փորձի տեղավորվել եղած բյուջեի մեջ:
«Եվրատեսիլ 2020»-ում լինելու է 41 երկիր: Ցանկն արդեն հաստատված է: Դրանք են Հայաստանը, Ալբանիան, Ավստրալիան, Ադրբեջանը, Բելգիան, Խորվաթիան, Չեխիան, Էստոնիան, Ֆրանսիան, Վրաստանը, Իսլանդիան, Իսրայելւ, Լատվիան, Մալթան, Հոլանդիան, Նորվենգիան, Պորտուգալիան, Ռուսաստանը, Սերբիան. Իսպանիան, Շվեյցարիան, Մեծ Բրիտանիան, Ավստրիան, Բելառուսը, Բուլղարիան, Կիպրոսը, Դանիան, Ֆինլանդիան, Գերմանիան, Հունաստանը, Իսլանդիան, Իտալիան, Լիտվան, Մոլդովան, Մակեդոնիան. Լեհաստանը, Ռումինիան, Սան Մարինոն, Սլովենիան, Շվեդիան եւ Ուկրաինան:
Վերադարձել են Ուկրաինան ու Բուլղարիան: Մասնակցությունից հրաժարվել են Հունգարիան ու Չեռնոգորիան: Անդորրան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Մոնակոն, Սլովակիան, Թուրքիան հաստատել են, որ չեն վերադառնալու:
Հայաստանն իր ներկայացուցչին ընտրելու է «Դեպի եվրատեսիլ 2020» նախագծի միջոցով: Մասնակիցները ներկայանալու են իրենց երգերով: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Անուշիկ Տեր-Ղուկասյանն ասել է, որ այս շրջանում ընթանում է հայտերի ընդունումը, որը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 31-ը: Եթերը կլինի 2020թ., սակայն օրը դեռ հայտնի չէ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...
ՀՐԱՏԱՊ.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ սնունդ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները Արարատի մարզի դպրոցներում և մա...
ԱՀԱԶԱՆԳ. Հայաստանյան սուպերմարկետներում վաճառվում են թմրանյութանման անհասկանալի ծամոնները
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է շատ կարևոր միջադեպի մ...
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Նոր Հաճնում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաք՝ ծանոթանալու այնտեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։&n...