«Ժողովուրդ». Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով կարևորագույն վկան վերադարձել է Հայաստան
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Հոկտեմբերի 16-ին գրել էր, որ Բջնիի իր առանձնատանը ինքնասպանություն գործած նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հետ դեպքի օրը նույն տանը եղած վկան լքել է Հայաստանի Հանրապետությունը: Երեկ թերթին տեղեկություններ հասան, որ ՀՀ նախկին ոստիկանապետի ինքնասպանության գործով կարևորագույն վկան վերադարձել է Հայաստան:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ Հայկ Հարությունյանի վկա Ն.Հ-ին մահից առաջ դժգոհել էր, թե ինչպես է կարողացել տարիներ շարունակ մաքուր ապրել, բայց այսօր իրեն խայտառակությունն ու անպատիվ վախճան է սպառնում: Մեր տեղեկություններով՝ Հ. Հարությունյանի հետ նրա առանձնատանը եղած վկան՝ Ն.Հ-ն, ոստիկանության համակարգի երկարամյա աշխատող է եղել:
Երբ նա վարչության պետ է եղել, իրավապահները պաշտոնական դիրքի չարաշահման մասով քրեական գործ են հարուցել: Մեղադրանքը, սակայն, չի ապացուցվել, և գործը դատական վախճան չի ունեցել:
Ինչևէ, դեպքից կարճ ժամանակ անց վկան հեռացել էր Հայաստանից: ՔԿ-ից էլ տեղեկացրել էին, որ գործով վկան նախաքննակաև մարմնին հայտնել է, որ մի քանի օրից կվերդառնա Հայաստան: Եվ, ահա, նա վերադարձել է:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ սնունդ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները Արարատի մարզի դպրոցներում և մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...
ԱՀԱԶԱՆԳ. Հայաստանյան սուպերմարկետներում վաճառվում են թմրանյութանման անհասկանալի ծամոնները
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է շատ կարևոր միջադեպի մ...
Առաջարկում եմ հարկերը միանգամից բարձրացնել մի 200%-ով. Սամսոն Գրիգորյանը վրդովված է
«Կասեցում» քաղաքացիական շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Кто следующий, Госпо...