Սիրիայի նախագահը ցավակցություն է հայտնել հայ քահանայի սպանության կապակցությամբ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ցավակցություն է հայտնել Ղամիշլիի Հայ կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր սպանության կապակցությամբ:
Նախագահի ցավակցությունը քահանայի ընտանիքին և Կամիշլիի Հայ կաթողիկե համայնքի առաջնորդ Անդրանիկ ծայրագույն վարդապետ Այվազյանին է փոխանցել Սիրիայի իշխող «Բաաս» կուսակցության գլխավոր քարտուղարի օգնական Հիլալ ալ-Հիլալը, հայտնում է RegionMonitor-ը: Նա նշել է, որ հոգևորականներին թիրախավորելը նպատակ է հետապնդում լռեցնելու մարդկանց, որոնք համերաշխության, սիրո և խաղաղության կոչ են անում: Նրա խոսքերով՝ կատարվածը սիրիական հասարակության մեջ պառակտում առաջացնելու հուսահատ փորձ է:
Հիշեցնենք, որ ահաբեկիչները նոյեմբերի 11-ին Դեր Զորի ճանապարհին կրակ էին բացել քահանայի մեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով հոգևոր հովիվը և նրա հայրը տեղում մահացել էին, իսկ նրանց ընկերակցող սարկավագ Ֆադի Սանոն՝ վիրավորվել: Հոգևորականները Դեր Զոր էին գնում՝ տեղի եկեղեցու վերանորոգման աշխատանքներին ծանոթանալու համար։ ԻՊ-ն ավելի ուշ ստանձնել էր հայ քահանաների սպանության պատասխանատվությունը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ սնունդ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները Արարատի մարզի դպրոցներում և մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...
ԱՀԱԶԱՆԳ. Հայաստանյան սուպերմարկետներում վաճառվում են թմրանյութանման անհասկանալի ծամոնները
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է շատ կարևոր միջադեպի մ...
Առաջարկում եմ հարկերը միանգամից բարձրացնել մի 200%-ով. Սամսոն Գրիգորյանը վրդովված է
«Կասեցում» քաղաքացիական շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Кто следующий, Госпо...