Պատգամավորներին կարո՞ղ են գաղտնալսել, թե՞ ոչ․ Մելքումյանը խնդրեց պարզաբանել
Ազգային ժողովում այլ նախագծի քննարկման ժամանակ, օգտվելով գաղտնալսումների մասին հիշատակումից, ԲՀԿ պատգամոր Միքայել Մելքումյանը խնդրեց պարզաբանել՝ ի վերջո, պատգամավորներին գաղտնալսո՞ւմ են, թե՞ ոչ, կարելի՞ է գաղտնալսել, թե՞ ոչ։
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը բացատրեց, որ եթե չկա դատարանի որոշում, ապա դա անելն անհնար է։ Իսկ դատարանի որոշման համար անհրաժեշտ է, որ գաղտնալսվող անձը առնվազն կասկածվի հանցագործություն կատարելու մեջ։
Իսկ այդ հանցագործությունն էլ, ըստ փոխնախարարի, պետք է լինի ծանր հանցագործություն, այլապես գաղտնալսման թույլտվություն չի լինի։
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը
ՀՔԾ-ն մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելո...
Արսեն Բաբանյանը դուրս եկավ կալանավայրից. ՔԿՀ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը քիչ առաջ ազատ արձակվեց: Այս մասին Auroranews.am-ին տեղեկացրեց ՀՀ Ք...
Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացվել
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ԱԺ աշխատակազմի ղեկավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այցելել եմ Եղվարդ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերի ընթացքին. Զովունի, խմելու ջրի ջրագծի կառուցում: Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ՝ ծանոթանալու Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին։ Այս մասի...