Մենք պատրաստ ենք նոր էջ բացել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում. թուրք նախարար
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ տեղի է ունենում ճգնաժամային պահի: Այս մասին հայտնել է Թուրքիայի կապի նախարար Ֆահրեթթին Ալթունը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն ԱՄՆ, գրում է NTV թուրքական հեռուստաընկերության կայքը:
«Մենք պատրաստ ենք նոր էջ բացել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում և ամրապնդել մեր ռազմավարական համագործակցությունը: Մենք լի ենք վճռականությամբ երկկողմ հետաքրքրությունների և հարգանքի հիման վրա գտնել լուծումներ՝ մեր համագործակցության զարգացման համար:
Հյուսիսային Սիրիայից քրդական ուժերի դուրսբերման մասին պայմանավորվածությունն ամբողջությամբ չի կատարվել, իսկ քրդերն ահաբեկչական գործողություններ են իրականացնում տարածաշրջանի բնակիչների նկատմամբ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 12-13-ը գտնվում է ԱՄՆ-ում: Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ կատարելիք այցի շրջանակում պատրաստվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել Վաշինգտոնի կողմից թուրք-ամերիկյան պայմանավորվածությունների չկատարման հարցը:
Նմանատիպ հոդվածներ
Ինչպե՞ս վերականգնել միջնակարգ և հիմնական կրթության կորցրած վկայականն ու ատեստատը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատության միջն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 330 կիլոմետր ասֆալտը, ինչպես և խոստացել էինք արված է. Նիկոլ Փաշինյան
330 կիլոմետր ասֆալտը, ինչպես եւ խոստացել էինք, արված է: Մնաց մնացածը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշի...
Առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ...
Եղանակ. կտրուկ տաքացում է սպասվում
ՀՀ տարածքում՝ նոյեմբերի 23-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: «Նոյեմբերի 25-28-ին կտրուկ տաքացում ունեն...