ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Անմարդկային պայմաններ Ավանի հոգեբուժական կենտրոնում
«Ապշած եմ, վրդովված և հիասթափված: Անձնական նկատառումներով գտնվում էի Ավան հոգեբուժական կենտրոնում, որի բուժման համար նախատեսված բաժանմունքներում տեսածս չգիտեմ, թե ինչպես կարելի է նկարագրել բառերով»:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է օգտատեր Արման Սահակյանը՝ ահազանգ հնչեցնելով հոգեկան առողջության կենտրոնի պայմանների մասին: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
«Որպես հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հարազատ՝ հայտարարությունս անում եմ հրապարակային և ցանկանում հիշեցնել, որ բացի ծխախոտի դեմ պայքարի հույժ կարևոր ռազմավարությունից, այսպիսի խնդիրների լուծմանը պետք է անդրադառնալ,
որոնք կարևոր են և հրատապ:
Նկարում երևացող ավերակների անմարդկային պայմանները պարզապես վառ ապացույցն են առ այն, որ նոր Հայաստանում մարդու արժանապատվությունը նսեմացվում է հենց առողջապահական համակարգում: Այժմ հասկանում եմ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող այն անձանց, ովքեր հրաժարվում են անցնել ստացիոնար բուժում, իսկ ստացիոնար բուժում ստացողների մեծամասնությունը հայտնվել է այնտեղ հարկադրաբար:
Անհարգալից վերաբերմունք հիվանդների նկատմամբ, արժանապատվությունը ոտնահարող խայտառակ պայմաններ՝ քանդված, բորբոսնած պատեր, կեղտոտ զուգարաններ, գարշելի հոտ, անորակ, հակահիգիենիկ սնունդ և այլն:
Մինչդեռ հիվանդին առաջարկվում է վարձել VIP սենյակ, այսպես կոչված, սանատոր բաժանմունքում, որի օրական արժեքը կազմում է 30,000 ՀՀ դրամ: Ստիպված եմ իմ հարազատին տեղափոխել այդ սանատոր բաժանմունք կոչվածում բուժումը շարունակելու համար, քանի որ նման խայտառակ և ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆՍԵՄԱՑՆՈՂ պայմաններում չեմ կարծում, որ բուժումը կլինի արդյունավետ:
Ցավում եմ, երբ հիշում եմ աչքիս առաջ եկած այն ահասարսուռ տեսարանը, որը այսօր մեր իրականությունն է և որում մարդիկ ստանում են ստացիոնար բուժում:
Խնդրում եմ և պահանջում անհապաղ անդրադառնալ այս խնդրին և տալ դրան լուծում, քանի որ հոգեկան առողջության պահպանման ինստիտուտը առողջապահական համակարգի կարևորագույն մասնիկներից մեկն է:
Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ հանդիպման, պատրաստ եմ իմ անձնական ներդրումը ունենալ ոլորտի օր առաջ բարելավման գործում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ սնունդ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները Արարատի մարզի դպրոցներում և մա...
ԱՀԱԶԱՆԳ. Հայաստանյան սուպերմարկետներում վաճառվում են թմրանյութանման անհասկանալի ծամոնները
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է շատ կարևոր միջադեպի մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...
Առաջարկում եմ հարկերը միանգամից բարձրացնել մի 200%-ով. Սամսոն Գրիգորյանը վրդովված է
«Կասեցում» քաղաքացիական շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Кто следующий, Госпо...