Իշխանությունները կխստացնեն գրպանահատության համար պատիժը
Այս օրենսդրական փաթեթով առաջարկվում է խստացնել գրպանահատության համար պատիժը: Այս մասին նոյեմբերի 13-ին ԱԺ նիստում Քրեական օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը:
Այսպես, ըստ նրա, եթե նախկինում գողին կարող էին պատասխանատվության ենթարկել միայն այն դեպքում, եթե գողացել էր 5 հազար դրամը գերազանցող գումար, ապա հիմա այս նորմը վերացվում է, եւ գրպանահատները քրեական պատասխանատվություն կկրեն՝ անկախ գողության չափից:
Գալյանը նշեց, որ այս օրինագծերի փաթեթը պետք է լուծի մի քանի խնդիր: «Մենք փորձում ենք հաղթահարել անպատժելիության մթնոլորտը, քանի որ հիմա պատասխանատվության են ենթարկվելու անկախ գողացած միջոցների չափից»,- պարզաբանեց փոխնախարարը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ սնունդ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները Արարատի մարզի դպրոցներում և մա...
ԱՀԱԶԱՆԳ. Հայաստանյան սուպերմարկետներում վաճառվում են թմրանյութանման անհասկանալի ծամոնները
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է շատ կարևոր միջադեպի մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...
Առաջարկում եմ հարկերը միանգամից բարձրացնել մի 200%-ով. Սամսոն Գրիգորյանը վրդովված է
«Կասեցում» քաղաքացիական շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Кто следующий, Госпо...