Ձերբակալված փաստաբաններից մեկի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
Երեկ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկատվություն տարածեց, որ երկու փաստաբանի մեղադրանք է առաջադրել եւ ձերբակալել։ Կին փաստաբաններ Ալինա Ավետիսյանն ու Նելլի Պապյանը մեղադրվում են դատապարտյալի «վստահությունը չարաշահելու եղանակով» պայմանական վաղաժամկետ ազատվելու հարցը լուծելու համար ՀՀ վերաքննիչ դատարանի՝ իրավասու պաշտոնատար անձին կաշառք տալուն դրդելու մեջ։
Նելլի Պապյանն արտոնագիր է ստացել 2013 թ-ի հոկտեմբերին, նա մասնագիտացած է քաղաքացիական, վարչական, պայմանագրային հարաբերությունների, ժառանգության, բանկային գործունեության, սնանկության, ընտանեկան հարաբերությունների, սեփականության, կատարողական վարույթի սպասարկման ոլորտներում։
Փաստաբան Ալինա Ավետիսյանը արտոնագիր ստացել է 2014 թ-ին նա մասնագիտացված է քաղաքացիական գործերով։
2019 թ-ի փետրվարին Փաստաբանների պալատում կարգապահական վարույթ է հարուցվել Ավետիսյանի նկատմամբ պարտադիր վերապատրաստման դասընթացներին չմասնակցելու համար։
Հիշեցնենք, որ խոսքը 3.331.090 ՀՀ դրամին համարժեք 7000 ԱՄՆ դոլարի մասին է, որից 6800 դոլարը հայտնաբերվել է փաստաբաններից մեկի բնակարանում՝ ԱԱԾ աշխատակիցների կողմից կատարված խուզարկության արդյունքում։ Փաստաբանները բերման են ենթարկել, ձերբակալել։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ սնունդ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները Արարատի մարզի դպրոցներում և մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...
ԱՀԱԶԱՆԳ. Հայաստանյան սուպերմարկետներում վաճառվում են թմրանյութանման անհասկանալի ծամոնները
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է շատ կարևոր միջադեպի մ...
Առաջարկում եմ հարկերը միանգամից բարձրացնել մի 200%-ով. Սամսոն Գրիգորյանը վրդովված է
«Կասեցում» քաղաքացիական շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Кто следующий, Госпо...