«Դիլիջան ազգային պարկում» հրդեհ է բռնկվել․ 5 ժամ է պահանջվել այն մարելու համար
Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 12-ին, ժամը 23:17-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Անդրանիկի թաղամասից դեպի հեռուստաաշտարակ տանող հատվածում` անտառում, հրդեհ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, մեկ մարտական հաշվարկ եւ ազատ հերթափոխից 7 փրկարար ծառայող:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 6-րդ եւ 7-րդ պահաբաժինների տարածքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:26-ին, մարվել՝ 04:10-ին:
Այրվել են մոտ 6 հա անտառամիջյան չորացած տերեւներ, փայտի թափուկներ, մացառուտ, 30 կոճղ եւ 10 ծառ՝ մասամբ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 10 աշխատակից եւ ոստիկանության Դիլիջանի բաժնի 1 աշխատակից:
Նմանատիպ հոդվածներ
Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ և նրա 4 թոռնիկների դիերը shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանությա...
Բացահայտվել է փաստաբանների պալատի 2 անդամների կողմից խոշոր գումար հափշտակելու դեպք. ԱԱԾ
Բացահայտվել է ՀՀ փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք: Այս առնչո...
ՀՐԱՏԱՊ․ Սպանել են Ղամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովվին և նրա հորը
Ծանր ոճիրն այսօր ցնցել է Սիրիայի հայությանը: «Արևելքի» տեղեկություններով` ահաբեկիչներն այսօր առավոտյան սպանել են Ղամիշլի...
«Հայկական ժամանակ». Հայտնի է ապօրինի որդեգրումներին մասնակից ՊՈԱԿ-ների անունները. 76 երեխա են որդեգրել
«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, թե մանկաբարձական եւ խնամքի որ հաստատություններն են ներգրավված եղել երեխաների ապօր...