Աղջիկներն այդ սպանությանը շատ վաղուց են պատրաստվել․ փաստաբանը՝ Խաչատուրյան քույրերի գործի մասին
Խաչատուրյան քույրերի երկու ընկերուհիների դեմ սպանություն հրահրելու մասին դիմում են գրել։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «360» հեռուստաալիքը՝ հղում կատարելով գործին ծանոթ աղբյուրին։ Այս տեղեկությունը հաստատում է նաեւ տուժած կողմի փաստաբան Յուլյա Նիտչենկոն։
Փաստաբանի խոսքով՝ այժմ այս փաստով նախաքննական ստուգում է կատարվում։ Նիտչենկոն նաեւ տեղեկացրել է, որ մահվանից մեկ օր առաջ, երբ Միխայիլ Խաչատուրյանը տուն էր վերադարձել նյարդաբանական կլինիկայում բուժվելուց հետո, քույրերից մեկի եւ նրա ընկերուհու միջեւ գրագրությունում երկխոսություն է եղել։ Հաղորդագրություններից հետեւում է, որ ընկերուհին առաջարկել է տղամարդուն «վերադարձնել» հետ՝ կլինիկա, եւ առաջարկել է հարվածել նրան «մի ինչ-որ ծանր բանով»։
Տուժած կողմի մեկ այլ փաստաբան՝ Օլգա Խալիկովան հաստատել է, որ քույրերը գրագրություն են ունեցել ընկերուհիների հետ, որը նրանք ջնջել են սպանությունից մեկ ամիս առաջ։ «Աղջիկներն այդ սպանությանը շատ վաղուց են պատրաստվել։ Այսինքն՝ երեւում է, որ նրանք այդ գրագրությունը ջնջել են դեռ 2018 թվականի հուլիսին»,- ասել է Խալիկովան։
Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ փոխել են աղջիկների խափանման միջոցը, նրանք սկսել են հեռահար ջնջել Միխայիլի հեռախոսից ամբողջ ինֆորմացիան iCloud-ի միջոցով։ Բոլոր տվյալները, այդ թվում եւ գաղտնաբառը, քույրերը գիտեն։
Քրիստինա, Մարիա եւ Անգելինա Խաչատուրյան քույրերի հանդեպ քննությունն ավարտվել է հունիսի 14-ին։ Քննչական կոմիտեն նրանց մեղավոր է ճանաչել հոր սպանության մեջ։ Ավագ քույրերին սպառնում է 20 տարի ազատազրկում, կրտսերին՝ 10 տարի։ Բացի այդ, նրա համար լրացուցիչ զննում է նշանակվել։
Միխայիլ Խաչատուրյանի մարմինը հայտնաբերվել էր 2018 թվականին Ալտուֆեւյան խճուղու նրա տանը։ Հարցաքննության ժամանակ աղջիկները հայտարարել են, թե հայրը երկար ժամանակ ծաղրել է իրենց։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ սնունդ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները Արարատի մարզի դպրոցներում և մա...
ԱՀԱԶԱՆԳ. Հայաստանյան սուպերմարկետներում վաճառվում են թմրանյութանման անհասկանալի ծամոնները
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է շատ կարևոր միջադեպի մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...
Առաջարկում եմ հարկերը միանգամից բարձրացնել մի 200%-ով. Սամսոն Գրիգորյանը վրդովված է
«Կասեցում» քաղաքացիական շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Кто следующий, Госпо...