ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա թող լինի Ձեզ նվեր Ադրբեջանից. ադրբեջանցի բլոգերը Փաշինյանին գրիչ նվիրեց
Այսօր Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովից հետո հետաքրքիր երկխոսություն և հարցուպատասխան ծավալվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ադրբեջանցի մի բլոգերի միջև, գրում է hraparak.am-ը։
Փաշինյանը ելույթ էր ունենում «Ագորա-2» տաղավարում վարպետաց դասի ձևաչափով , որտեղ խոսեց արցախյան խնդրի, դրա ծագման, առկա իրավիճակի և հնարավոր լուծման մասին:
Երկարաշունչ ելույթից հետո ՀՀ վարչապետին հարցեր ուղղեց ադրբեջանցի մի բլոգեր: Նրա հարցերը մի քանիսն էին, ուստի Փաշինյանը որոշեց գրի առնել, որ հիշի: Եվ մինչ նա գրիչ էր փնտրում, հարց ուղղող ադրբեջանցին իր ձեռքի գրիչն առաջարկեց Հայաստանի վարչապետին՝ ասելով. «Սա թող լինի Ձեզ նվեր Ադրբեջանից »: Փաշինյանն էլ այդ պահին սիրով ընդունեց նվերը: Թեև հետո մեզ տեղեկացրին, որ Նիկոլ Փաշինյանն իր ստացած նվեր գրիչը հետ է փոխանցել ադրբեջանցուն:
Նմանատիպ հոդվածներ
Եկա Ելիսեյան պալատ՝ մասնակցելու Ֆրանսիայի նախագահի ընդունելությանը. Փաշինյան (տեսանյութ)
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ու գրել. «Եկա...
ՈՒՂԻՂ․ Վարչապետը հյուրընկալել է Սերգեյ Լավրովին
Հյուրընկալել եմ պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։ Այս մասին ֆեյսբուքյան իր է...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գորիսից ժամանեց Վայք
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, որն աշխատանքային այցով Գորիսում էր, ներկա պահին գտնվում է Վայքում:Վարչապետին ուղեկցու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էրեբունի ԲԿ-ում բացվում է Միջուկային բժշկության եվրոպական նոր կենտրոն
Էրեբունի Բժշկական կենտրոնում բացվում է Միջուկային բժշկության եվրոպական նոր կենտրոն:Բացմանը ներկա են ՀՀ վարչապետ Նիկ...