ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը այսօր ևս հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն աշխատանքային այցով գտնվում է Փարիզում, այսօր եւս հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Հանդիպման տեսանյութը վարչապետ Փաշինյանը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն նոյեմբերի 11-ին՝ մասնակցելու Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին։
Երեկոյան վարչապետը ժամանել է Ելիսեյան պալատ, որտեղ մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից ի պատիվ Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների տրվող պաշտոնական ընդունելությանը։ Ելիսեյան պալատում նրան դիմավորել է Էմանուել Մակրոնը:
Նմանատիպ հոդվածներ
Եկա Ելիսեյան պալատ՝ մասնակցելու Ֆրանսիայի նախագահի ընդունելությանը. Փաշինյան (տեսանյութ)
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ու գրել. «Եկա...
ՈՒՂԻՂ․ Վարչապետը հյուրընկալել է Սերգեյ Լավրովին
Հյուրընկալել եմ պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։ Այս մասին ֆեյսբուքյան իր է...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գորիսից ժամանեց Վայք
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, որն աշխատանքային այցով Գորիսում էր, ներկա պահին գտնվում է Վայքում:Վարչապետին ուղեկցու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էրեբունի ԲԿ-ում բացվում է Միջուկային բժշկության եվրոպական նոր կենտրոն
Էրեբունի Բժշկական կենտրոնում բացվում է Միջուկային բժշկության եվրոպական նոր կենտրոն:Բացմանը ներկա են ՀՀ վարչապետ Նիկ...