Հասրաթյան փողոցում մահվան ելքով վրաերթի իրական մեղավորը ներկայացել է
Նոյեմբերի 2-ին, ժամը 07.00-ին, Երեւանի Հասրաթյան փողոցում «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 53-ամյա Սուսաննա Գաբրիելյանին, որը տեղում մահացել է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «ՎԱԶ-21014»-ի 47-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել Սուսաննա Գաբրիելյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչից հետո «Աուդի»-ի անհայտ վարորդն է վրաերթի ենթարկել՝ պատճառելով մահ եւ պատահարի վայրից հեռացել է:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 2-ին կամավոր բաժին է ներկայացել Աշտարակ քաղաքի 54-ամյա մի տղամարդ եւ տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ սնունդ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները Արարատի մարզի դպրոցներում և մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...
ԱՀԱԶԱՆԳ. Հայաստանյան սուպերմարկետներում վաճառվում են թմրանյութանման անհասկանալի ծամոնները
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է շատ կարևոր միջադեպի մ...
Առաջարկում եմ հարկերը միանգամից բարձրացնել մի 200%-ով. Սամսոն Գրիգորյանը վրդովված է
«Կասեցում» քաղաքացիական շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Кто следующий, Госпо...