Հանրային հեռուստաընկերության հետ իմ 13-ամյա ճանապարհն ավարտվեց. Գասպարյան
Լրագրող-մեկնաբան Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ահա և վերջ․ Հանրային հեռուստաընկերության հետ իմ 13-ամյա ճանապարհն ավարտվեց։ Երեկ հանձնեցի աշխատանքից ազատման դիմումը, այսօր հրաժեշտ տվեցի գործընկերներիս։
Մասնագիտական, աշխատանքային ու անձնական մոտեցումների սկզբունքային հակասություններն անհնարին դարձրեցին աշխատանքային համագոյակցությունը։ Ինձ համար կա մե՛կ մեծ վերնագիր՝ ազգային ու պետական արժեքներ․ հենց այդ վերնագրի ներքո է գրվել ու գրվելու իմ կենսագրությունը՝ երբեք թույլ չտալով, սակայն, որ անձնական գաղափարախոսությունը նսեմացնի մասնագիտականը և հակառակը։
Շնորհակալ եմ բոլոր գործընկերներիս՝ ինժեներից, մոնտաժողից, անվտանգության աշխատակցից մինչև խմբագիր, կոորդինատոր, օպերատոր ու լրագրող։ Երախտապարտ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր անտրտունջ պատրաստակամությամբ օգնել են ինձ՝ պատվով ու պետության առջև բաց ճակատով կատարելու իմ մասնագիտական պարտականությունները՝ զորամասերից մինչև եկեղեցու թեմեր, միջազգային կազմակերպություններից մինչև հայաստանյան բուհեր, Արցախից մինչև Եվրոպայի մայրաքաղաքներ։
Ես շարունակելու եմ աշխատել հանուն մեր պետության առաջընթացի՝ մաքուր խղճով, պատասխանատու գրչով ու տոկուն գիտելիքով։ Իսկ թե որ ոլորտում ու երբ, կիմանաք հետագայում։ Պի՛նդ եղեք»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ սնունդ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները Արարատի մարզի դպրոցներում և մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...
ԱՀԱԶԱՆԳ. Հայաստանյան սուպերմարկետներում վաճառվում են թմրանյութանման անհասկանալի ծամոնները
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է շատ կարևոր միջադեպի մ...
Առաջարկում եմ հարկերը միանգամից բարձրացնել մի 200%-ով. Սամսոն Գրիգորյանը վրդովված է
«Կասեցում» քաղաքացիական շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Кто следующий, Госпо...