Էրդողանը սպառնում է ազատ արձակել ԻՊ գրոհայիններին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրոպային սպառնում է ազատ արձակել «Իսլամական պետության» գրոհայիններին եւ արտաքսել նրանց Եվրոպա՝ ի պատասխան ԵՄ պատժամիջոցների՝ Կիպրոսի ափի մոտ ապօրինի հորատումների պատճառով։
Միացյալ Նահանգներ այցից առաջ հանդես գալով լրագրողների առջեւ՝ Էրդողանը նաեւ ասել է, որ Թուրքիան կշարունակի արտաքսել «Իսլամական պետության» օտարերկրյա գրոհայիններին իրենց երկրները, անգամ եթե այդ երկրները հրաժարվեն նրանց հետ վերցնել։ «Դուք պետք է վերանայեք ձեր դիրքորոշումը Թուրքիայի հանդեպ, որը պահում է ԻՊ շատ անդամների բանտում եւ վերահսկում նրանց Սիրիայում»,- սպառնացել է Էրդողանը ԵՄ երկրներին։
Նախօրեին ԵՄ-ը հրապարակել էր Թուրքիայի դեմ պատժամիջոցներ մտցնելու սխեման Կիպրոսի ափերին ապօրինի հորատումների պատճառով։ Բայց առայժմ պատժամիջոցներ չեն մտցվել թուրք որեւէ պաշտոնյայի, ընկերության կամ ֆիզիկական անձի դեմ։
Նմանատիպ հոդվածներ
Ինչպե՞ս վերականգնել միջնակարգ և հիմնական կրթության կորցրած վկայականն ու ատեստատը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատության միջն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 330 կիլոմետր ասֆալտը, ինչպես և խոստացել էինք արված է. Նիկոլ Փաշինյան
330 կիլոմետր ասֆալտը, ինչպես եւ խոստացել էինք, արված է: Մնաց մնացածը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշի...
Առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ...
Եղանակ. կտրուկ տաքացում է սպասվում
ՀՀ տարածքում՝ նոյեմբերի 23-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: «Նոյեմբերի 25-28-ին կտրուկ տաքացում ունեն...