Դա իմ անձնական դիրքորոշումն է, որը քննարկել եմ քաղաքական թիմիս հետ. Սիսակ Գաբրիելյան
Արսեն Բաբայանին ճանաչել եմ դեռեւս լրագրող աշխատելու տարիներից, ճանաչում եմ նրա տեսակը եւ կարծում է, որ այս փուլում, ընդ որում, դա նաեւ քաղաքական թիմի դիրքորոշումն է, որ կալանքը՝ որպես խափանման միջոց, պետք է կիրառվի բացառիկ դեպքերում:
Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով նրան, որ ինքը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ երաշխավորություն են ներկայացրել, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոխվի:
«Ինքս դիմել եմ, անձնական երաշխավորություն եմ ներկայացրել եւ վճարել եմ պահանջվող գումարը՝ կես միլիոն դրամը, իսկ այսօր առավոտյան արդեն ստորագրել եմ համապատասխան երաշխավորությունը, որ Արսեն Բաբայանը չի խուսափի նախաքննությունից եւ իրավապահ մարմնի պահանջով կներկայանա: Երեկ եմ ներկայացրել երաշխավորությունը: Քիչ առաջ տեղեկացա, որ դատախազը այդ միջնորդությունը բավարարել է»,-ասաց նա:
Նա նաեւ տեղեկացրեց, որ քննարկումներ է ունեցել իրավաբանների հետ. «Բնականաբար, միանձնյա չեմ ընդունել այս որոշումը, քննարկել եմ քաղաքական թիմիս հետ, եւ ըստ էության, իրենց դիրքորոշումը համապատասխանում է իմ ներկայացրած միջնորդության հետ: Այստեղ որեւէ խնդիր չկա, իմ խորին համոզմամբ, նա այս փուլում չի կարող խոչընդոտել գործին»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը:
Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեպքում անձնական երաշխավորությունը չի կիրառվում, իսկ Արսեն Բաբայանի դեպքում կիրառվեց, Սիսակ Գաբրելյանը պատասխանեց, որ եղել է նախադեպ, երբ Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել Արցախի ներկա եւ նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ:
«Ես անձամբ չեմ պատրաստվում երբեւէ անձնական երաշխավորություն տալ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար, քանի որ, բարեբախտաբար, առիթ չեմ ունեցել իր հետ շփվելու, իսկ Արսեն Բաբայանին ճանաչում եմ, եւ սա նաեւ իմ անձնական դիրքորոշումն է»,- ընդգծեց նա:
Հարցին, թե ճանաչելով Արսեն Բաբայանին՝ իր կարծիքով նա կարո՞ղ էր փաստաթղթեր կեղծել, Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց. «Ես ասում եմ, որ ճանաչում եմ Արսեն Բաբայանին, հետեւաբար, այդ հարցին չեմ պատասխանի: Թող իրավապահները տան այ՜դ հարցի պատասխանը»:
Սիսակ Բագրեիլյանը նշեց նաեւ, որ Արսեն Բաբայանին քաղբանտարկյալ չի համարում, առավելեւս, որ նա արդեն բանտարկյալ չէ:
Տեսանյութը` News.am-ի:
Նմանատիպ հոդվածներ
Եկա Ելիսեյան պալատ՝ մասնակցելու Ֆրանսիայի նախագահի ընդունելությանը. Փաշինյան (տեսանյութ)
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ու գրել. «Եկա...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գորիսից ժամանեց Վայք
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, որն աշխատանքային այցով Գորիսում էր, ներկա պահին գտնվում է Վայքում:Վարչապետին ուղեկցու...
ՈՒՂԻՂ․ Վարչապետը հյուրընկալել է Սերգեյ Լավրովին
Հյուրընկալել եմ պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։ Այս մասին ֆեյսբուքյան իր է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էրեբունի ԲԿ-ում բացվում է Միջուկային բժշկության եվրոպական նոր կենտրոն
Էրեբունի Բժշկական կենտրոնում բացվում է Միջուկային բժշկության եվրոպական նոր կենտրոն:Բացմանը ներկա են ՀՀ վարչապետ Նիկ...