Ուկրաինայի ՊՆ նախարարը մտադիր է հանել պարտադիր ժամկետային զինծառայությունը
Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ մտադիր է երկրի օրենսդրությամբ հանել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունը՝ այն փոխարինելով ու լրացնելով պայմանագրային ծառայությամբ։
«Դա իմ անձնական նպատակն է՝ հանել զորակոչը»,- նախարար Անդրեյ Զագորոդնյուկի խոսքերը մեջբերում է մամուլը։
Պաշտոնյան հայտարարել է, սակայն, որ դա արագ չի ստացվի, անհրաժեշտ կլինի առնվազն մեկ տարի։ Զագորոդնյուկը նաև ասել է, թե անցնելով լիարժեք պայմանագրային ծառայության՝ իրենք ուզում են ունենալ մարտունակ և ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանող բանակ։
Տեղին է նշել, սակայն, որ ՆԱՏՕ-ի ոչ բոլոր անդամներն են հրաժարվել զորակոչային բանակից։ Պայմանագրայիններով զինված ուժերը համալրելը բարդացել է վերջին շրջանում, և մի քանիսը ներկայում մշակում են ժամկետային ծառայությունը վերադարձնելու տարբերակներ։
Հայաստանում զինվորական ծառայությունը ունի և՛ ժամկետային, և՛ պայմանագրային բաղադրիչ։
Նմանատիպ հոդվածներ
Ինչպե՞ս վերականգնել միջնակարգ և հիմնական կրթության կորցրած վկայականն ու ատեստատը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատության միջն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 330 կիլոմետր ասֆալտը, ինչպես և խոստացել էինք արված է. Նիկոլ Փաշինյան
330 կիլոմետր ասֆալտը, ինչպես եւ խոստացել էինք, արված է: Մնաց մնացածը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշի...
Առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ...
Եղանակ. կտրուկ տաքացում է սպասվում
ՀՀ տարածքում՝ նոյեմբերի 23-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: «Նոյեմբերի 25-28-ին կտրուկ տաքացում ունեն...