ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում տղամարդը սպառնացել է աշխատակցուհուն ու հափշտակել դրամարկղի գումարը
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ավազակություն կատարելու կասկածանքով նոյեմբերի 9-ին բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 33-ամյա տղամարդու։
Հոկտեմբերի 27-ի գիշերը՝ ժամը 23․45-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ազատության պողոտայի դեղատներից մեկն է մտել մի տղամարդ, աշխատակցուհուն դանակով սպառնացել ու հափշտակել դրամարկղի գումարը։
Դեպքի առթիվ տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ հարուցվեց՝ ավազակության հատկանիշներով։ Արաբկիրի քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գործընկերների հետ, օրեր տևած հետևողական աշխատանքի արդյունքում պարզեցին ավազակություն կատարած անձի ինքնությունը։ Ոստիկանության ծառայողները կասկածյալին հայտնաբերեցին նոյեմբերի 9-ին ու բերման ենթարկեցին բաժին։
Նա ոստիկանությունից ներկայացվել է քննչական բաժին ու ձերբակալվել։
Միջոցառումները շարունակվում են հանցագործության գործիք դանակն ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Կատարվում է նախաքննություն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
ՀՐԱՏԱՊ. Բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր. ԱԱԾ
Բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր։ ԱԱԾ մամուլի ծառայությունից հայտն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ Ազգային ժողովի շենքի հետնամասում
Այսօր Auroranews.am-ը ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Մոսկովյան - Թումանյան խաչմերուկի մոտակայքում՝ Մոսկովյան փողոց...