Քրեական հետախույզները բացահայտել են 2 մլն դրամի գողության դեպք
Հոկտեմբերի 30-ին ոստիկանության Նաիրիի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Անհայտ անձը կամ անձինք գողացել էին Եղվարդ քաղաքում գտնվող մի երիտասարդի վարելահողով անցնողմի քանի հարյուր մետրանոց խողովակաշարը։ Նախնական հաշվարկով տուժողին պատճառվել էր 2․000․000 դրամից ավելի վնաս։
Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները, օրեր տևած օպեարտիվ միջոցառումների արդյունքում, պարզեցին գողությունը կատարած անձանց ինքնությունը։ Նրանց հետ տարված բացատրական աշխտանաքի շնորհիվ նրանք ներկայացան ոստիկանություն։
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ գողոնը մի քանի հարյուր հազար դրամով վաճառել են։ Խողավակները հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։
Կատարվում է քննություն։
Նմանատիպ հոդվածներ
Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ և նրա 4 թոռնիկների դիերը shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանությա...
ՀՐԱՏԱՊ․ Սպանել են Ղամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովվին և նրա հորը
Ծանր ոճիրն այսօր ցնցել է Սիրիայի հայությանը: «Արևելքի» տեղեկություններով` ահաբեկիչներն այսօր առավոտյան սպանել են Ղամիշլի...
Բացահայտվել է փաստաբանների պալատի 2 անդամների կողմից խոշոր գումար հափշտակելու դեպք. ԱԱԾ
Բացահայտվել է ՀՀ փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք: Այս առնչո...
ԱԺ շենքի հետնամասում այրված տունը ֆինն տղամարդու է պատկանել
Նոր մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ հետնամասում բռնկված հրդեհի մասին: Shantnews.am-ից տեղեկանում ենք, որ տունը, որը...