Պայթյուն Սիրիայում. կան զոհեր և վիրավորներ
Թուրքիայի զինված ուժերի և նրանց դաշնակից համարվող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման վերահսկողության տակ գտնվող Թել Աբյադ քաղաքի Սուլուք արվարձանում ռումբերով բեռնված մեքենա է պայթել, հայտնում է ermenihaber.am-ը։
Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության՝ տեղի ունեցածի հետևանքով 9 մարդ է զոհվել, 30-ն էլ` վիրավորվել։ Զոհերը և վիրավորները քաղաքացիական անձինք են։
Նախկինում Թել Աբյադը գտնվում էր Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ, սակայն Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի տարածքում իրականացրած «խաղաղության ակունք» ռազմական գործողությունից հետո այն անցավ թուրքերի և նրանց հարող խմբավորումների վերահսկողության ներքո:
Թուրքական լրատվամիջոցները պայթյունի կազմակերպումը վերագրում են Սիրիայի քրդական ուժերին։
Նմանատիպ հոդվածներ
Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ և նրա 4 թոռնիկների դիերը shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանությա...
ՀՐԱՏԱՊ․ Սպանել են Ղամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովվին և նրա հորը
Ծանր ոճիրն այսօր ցնցել է Սիրիայի հայությանը: «Արևելքի» տեղեկություններով` ահաբեկիչներն այսօր առավոտյան սպանել են Ղամիշլի...
ԱԺ շենքի հետնամասում այրված տունը ֆինն տղամարդու է պատկանել
Նոր մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ հետնամասում բռնկված հրդեհի մասին: Shantnews.am-ից տեղեկանում ենք, որ տունը, որը...
Բացահայտվել է փաստաբանների պալատի 2 անդամների կողմից խոշոր գումար հափշտակելու դեպք. ԱԱԾ
Բացահայտվել է ՀՀ փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք: Այս առնչո...