Մայրը 15-ամյա աղջկան ծեծել և դանակի սպառնալիքի տակ ստիպել է, որ մարմնավաճառությամբ զբաղվի
Հայաստանյան մարզերից մեկում, նոյեմբերի 10-ին, նշված տարածքի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 15-ամյա Հ. Ա.-ի մայրը երեխային ծեծում է եւ դանակով սպառնացել ու ստիպում է, որպեսզի երեխան զբաղվի մարմնամավաճառությամբ, իսկ երեխան կարողացել է տանից դիմել փախուստի:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, տարածքի ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները պարզել են, որ գիշերը ժամը 01:00-ի սահմաններում նշված մարզի անասնագոմերից մեկում մայրը՝ 42-ամյա Մ. Ա.-ն, իր ամուսնու՝ 59-ամյա Հ. Ղ.-ի հետ վիճաբանել են, ապա հարվածել աղջկա դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Ոստիկանները հայտնաբերել են երեխային, ով գտնվում է ապահով ձեռքերում եւ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ծնողներին հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ նշված տարածքի ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Աղբյուրի տեղեկություններով՝ երեխան սովորում է հանրապետությունում գործող կրթահամալիներից մեկի 10-րդ դասարանում:
Նմանատիպ հոդվածներ
Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ և նրա 4 թոռնիկների դիերը shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանությա...
ՀՐԱՏԱՊ․ Սպանել են Ղամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովվին և նրա հորը
Ծանր ոճիրն այսօր ցնցել է Սիրիայի հայությանը: «Արևելքի» տեղեկություններով` ահաբեկիչներն այսօր առավոտյան սպանել են Ղամիշլի...
ԱԺ շենքի հետնամասում այրված տունը ֆինն տղամարդու է պատկանել
Նոր մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ հետնամասում բռնկված հրդեհի մասին: Shantnews.am-ից տեղեկանում ենք, որ տունը, որը...
Բացահայտվել է փաստաբանների պալատի 2 անդամների կողմից խոշոր գումար հափշտակելու դեպք. ԱԱԾ
Բացահայտվել է ՀՀ փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք: Այս առնչո...