Հզոր մարզիկի մասին լալահառաչ տեքստերը հավաքեք, փաթաթեք ու գցեք աղբարկղը. Զոհրաբյանը` «Մել» ֆիլմի մասին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Մելինե Դալուզյանի մասին նկարահանվող ֆիլմին.
«Անկեղծ ասած, որոշել էի չանդրադառնալ Մելինե, այլևս Մել Դալուզյանի մասին ֆիլմի շուրջ հանրային էմոցիոնալ դիսկուրսին մինչ այն պահը, երբ կլիներ ֆիլմն ու իմ մասնագիտական կարծիքը կասեի։
Բայց իշխանության տարբեր ներկայացուցիչների համառ պնդումները, թե ֆիլմը ոչ թե սեռափոխված անձի պատմությունն է, ինչի իրավունքը ֆիլմի ստեղծագործական խումբը ունի, այլ ընդամենը Եվրոպայի եռակի չեմպիոնի մասին է, մեղմ ասած՝ համոզիչ չեն, ու ազնիվ չեն։ Ուստի, ես բոլոր իրավունքներն ունեմ, ինչպես Ստանիսլավսկին, ասելու՝ Не верю։
Որովհետև խայտառակ դոպինգ սկանդալից հետո, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան անժամկետ որակազրկել է Մել-Մելինե Դալուզյանին և պարտավորեցրել է վերադարձնել բոլոր մեդալներն ու հուշամեդալները, այդ թվում՝ Եվրոպայի եռակի չեմպիոնի մեդալները։
Բայց սա այս պատմության ամենատխուր էջը չէ։ Դալուզյանի դոպինգ սկանդալի պատճառով Հայաստանի ծանրամատի հավաքականի մասնակցությունը 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերին մեծ հարցականի տակ է, և հայկական հավաքականի մասնակցությունը դեռ պետք է քննարկվի մայիսի 31-ին։
Էնպես որ, հզոր մարզիկի մասին լալահառաչ տեքստերը հավաքեք, փաթաթեք ու գցեք աղբարկղը։ Ես հասկանում եմ, որ քանի դեռ հանրային մանիպուլիացիան թրենդի մեջ է, ինչ ասես, ոնց ասես՝ կարող եք փաթեթավորել ու ինչ ասես, ոնց ասես՝ կարող եք ներկայացնել։
Բայց դե, չհիշեցնեմ ինչ էր ասում ԱՄՆ նախագահ Լինքոլնը՝ խաբելու հնարավոր և անհնար ժամկետների մասին։
Ազնիվ լինելը, հավատացեք, ավելի արժանապատիվ է»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ սնունդ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները Արարատի մարզի դպրոցներում և մա...
Առաջարկում եմ հարկերը միանգամից բարձրացնել մի 200%-ով. Սամսոն Գրիգորյանը վրդովված է
«Կասեցում» քաղաքացիական շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Кто следующий, Госпо...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...
ԱՀԱԶԱՆԳ. Հայաստանյան սուպերմարկետներում վաճառվում են թմրանյութանման անհասկանալի ծամոնները
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է շատ կարևոր միջադեպի մ...