Այսօրվանից արդեն չեմ աշխատում Կադաստրի կոմիտեում․ Ռուզաննա Խաչատրյան
Կադաստրի կոմիտեի ղեկավարի օգնական Ռուզաննա Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել, որի մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Սիրելի լրագրող գործընկերներ, այսօրվանից արդեն չեմ աշխատում Կադաստրի կոմիտեում։ Շատ շնորհակալ եմ հերթական համագործակցության համար, գուցե դուք էլ։ Ձեզանից ոմանք երբեմն «կադաստրային» անձնական խնդրանքով են դիմել, իսկ ես խորհուրդ եմ տվել գնալ նույն ճանապարհով, ինչով մյուս բոլոր քաղաքացիները։ Համոզված եմ, որ դրանից շատ չեք նեղվել, դեռ մի բան էլ՝ ավելի լավ եք զգացել, որովհետև հասկացել եք, որ մեր կյանքում արմատական բաներ են փոխվել, ու որ Սարհատ Պետրոսյանն ավելի պրոֆեսիոնալ ու արդիական կադաստր ստեղծելուց բացի, արդարացի ու ազնիվ համակարգի հիմնաքարերն է փորձել դնել։ Ես Կադաստր աշխատելու էի գնացել, որովհետև դավանում եմ քաղաքակիրթ աշխարհի նույն համամարդկային բարձր արժեքները, ինչ որ Պետրոսյանը, և կշարունակեմ համագործակցել նրա հետ, որովհետև այդ արժեքները ժամանակի ընթացքում չեն փոխվում»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ սնունդ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները Արարատի մարզի դպրոցներում և մա...
Առաջարկում եմ հարկերը միանգամից բարձրացնել մի 200%-ով. Սամսոն Գրիգորյանը վրդովված է
«Կասեցում» քաղաքացիական շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Кто следующий, Госпо...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...
ԱՀԱԶԱՆԳ. Հայաստանյան սուպերմարկետներում վաճառվում են թմրանյութանման անհասկանալի ծամոնները
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է շատ կարևոր միջադեպի մ...