Անձամբ Թրամփն է պատրաստվում զգուշացնել Էրդողանին
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ’բրայանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, եթե վերջինս չհրաժարվի ռուսական S-400 ՀՕՊ համակարգերից։ Այս մասին Թրամփի խորհրդականը խոսել է ամերիկյան «CBS» հեռուստաընկերության ուղիղ եթերում։ Նաև հավելել է, որ անձամբ նախագահ Դոնալդ Թրամփն է պատրաստվում զգուշացնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով նոյեմբերի 13-ին լինելու է Վաշինգտոնում, հայտնում է Ermenihaber.am-ը։
«Եթե Թուրքիան չազատվի S-400-ներից, ապա ամենայն հավանականությամբ CAATSA օրենքին (Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենք-խմբ․) համապատասխան պատժամիջոցների կիրառման հարցը կբերվի Կոնգրեսի օրակարգ և ձայների ճնշող մեծամասնությամբ կհաստատվի։
Այդ ժամանակ Թուրքիան կզգա պատժամիջոցների հետևանքները։ Այս ամենի մասին մենք բացահայտ ասել էինք նախագահ Էրդողանին։ ՆԱՏՕ-ում տեղ չկա S-400 համակարգերի և այլ ռուսական զենքերի համար», - ասել է Օ’բրայանը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու Թուրքիան S-400 ՀՕՊ համակարգերի առուվաճառքի պայմանագիր էին ստորագրել դեռ 2017թ․ սեպտեմբերին։ Դրանց առաջին խմբաքանակի մատակարարումը տեղի ունեցավ 2019թ․ հուլիսին։ Թե պայմանագրի կնքումից առաջ, և թե հետո՝ մինչ օրս, ԱՄՆ պահանջում է Թուրքիայից՝ հրաժարել ռուսական զենքի գնումից ու շահագործումից, Թուրքիան համառորեն հրաժարվում է հաշվի նստել ԱՄՆ-ի կարծիքի հետ։ S-400–ների խնդիրը թուրք–ամերիկյան հարաբերություններում պարբերաբար սրվող լարվածության պատճառ է դարձել։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ սնունդ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները Արարատի մարզի դպրոցներում և մա...
Առաջարկում եմ հարկերը միանգամից բարձրացնել մի 200%-ով. Սամսոն Գրիգորյանը վրդովված է
«Կասեցում» քաղաքացիական շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Кто следующий, Госпо...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...
ԱՀԱԶԱՆԳ. Հայաստանյան սուպերմարկետներում վաճառվում են թմրանյութանման անհասկանալի ծամոնները
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է շատ կարևոր միջադեպի մ...