ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բյուրեղյա արցունքներ ունեցող Սաթենիկը հյուրընկալվել է «Жить Здорово» հաղորդմանը
«Ֆենոմեն, հիվանդություն, թե՞ ․․․». այս խորագրով գրառում է արել ակնաբույժ Արտաշես Զիլֆյանը:
«Վերջին շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրած երևույթը քննարկումների առիթ հանդիսացավ և, իհարկե, մասնագիտական կարծիքների բախման հետաքրքիր թեմա առաջացրեց: Հետաքրքրությունը հասավ մինչև ռուսական Առաջին ալիքի` Ելենա Մալիշևայի «Жить Здорово» հաղորդաշար: Պատրաստվեց հատուկ հաղորդում՝ հետազոտություններով, հատուկ փորձաքննությամբ: Հայաստանից, որպես էքսպերտ մասնագետ հրավիրվեց Շենգավիթ ԲԿ-ի Տեսողության լազերային կենտրոնի տնօրեն, ՀՀ ԱՆ խորհրդատու ակնաբուժության գծով, ՀՀ ԱՆ առողջապահության ինստիտուտի աչքի հիվանդությունների ամբիոնի վարիչ, Շենգավիթ ԲԿ-ի բ.գ.դ., պրոֆեսոր Արտաշես Զիլֆյանը: Նկարահանումների մի մասը իրականացվեց ՀՀ-ում՝ «Շենգավիթ» ԲԿ-ում:
Իրապես այն, ինչ կատարվում է 22-ամյա Սաթենիկի հետ, անհավատալի է և բացառիկ: Աղջկա աչքերից բյուրեղներ են թափվում: Պատճառը պարզելու համար ՀՀ-ում Սաթենիկը հետազոտվեց Արտաշես Զիլֆյանի մոտ, իսկ մասնագիտական փորձաքննությունն իրականացվեց ՌԴ-ում: Արդյո՞ք Սաթենիկի մոտ իրական բյուրեղներ են, բնության կամ բժշկության մեջ անհայտ, նոր հիվանդություն:
Այս ամենի մասին կիմանանք վաղը` առավոտյան ժամը 9:00 -ին, «Жить Здорово» հաղորդման շրջանակներում, որտեղ նաև հյուրընկալվել է մեր մասնագետը՝ Արտաշես Զիլֆյանը: Սպասենք եթերին։ Շնորհակալ ենք ռուսական առաջին ալիքին հրավերի և մեզ վստահելու համար »,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Եկել եմ Գորիս՝ ծանոթանալու սուբվենցիոն և զարգացման այլ ծրագրերի կատարման ընթացքին. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գորիսից ուղիղ եթերում է: «Եկել եմ Գորիս՝ ծանոթանալու սուբվենցիոն եւ զարգացման այլ ծրագրերի կ...
ՈՒՂԻՂ․ Դասադուլ ԵՊՀ-ում
Այսօր ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են հայտարարել: Դասադուլն իրականացվում է ընդդեմ հայոց լեզու,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում ոստիկաններ են ձերբակալվել
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա գլխավոր վարչության կոռուպցիայի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մահացած զինծառայողի մայրը ջրով բաժակը շպրտում է քննիչի վրա
Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում նախատեսված էր շատ կարևոր քննարկում՝...