ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ահազանգ․ ոստիկանները ուժ են կիրառում․ մանրամասներ
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևանի Նաիրի Զարյան-Արմեն Տիգրանյան փողոցների խաչմերուկում ոստիկանության ծառայողները ֆիզիկական ուժ են կիրառել քաղաքացիների նկատմամբ։ Տեղում Auroranews-ի թղթակիցը պարզեց, որ խնդիրը Նաիրի Զարյան 100/8 հասցեում գտնվող հողատարածքի վերաբերյալ է։ Բնակիչները նշում են, որ իրենց պատկանող տարածքը երբևէ չեն վաճառել, սակայն այդ տարածքում այս պահին «Սվետլանա Օհանյան» ԱՁ-ն բազմաբնակարան շենքի շինարարություն է իրականացնում:
Հատկանշական է, որ շինարարությունը սկսվել է դեռևս 2008 թվականին։ Քաղաքացիները նշում են, որ այդ ընթացքում իրենց բողոքները մնացել են անարձագանք, իսկ երբ երկրում իշխանություն է փոխվել, որոշել են կասեցնել շենքի շինարարությունը, որն այս պահին արդեն կանգուն է։
Auroranews-ը կապ է հաստատել նաև ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ, ճշտելու համար՝ արդյո՞ք ոստիկանները ուժ են կիրառել քաղաքացիերի նկատմամբ և ինչն է եղել պատճառը։
«Ահազանգ է ստացվել Ոստիկանություն, որ տեղի բնակիչները փակել են շենքի մուտքը եւ թույլ չեն տալիս մյուս կողմին ներս մտնել իրենց օրինական տարածք: Դեպքի վայր ժամանած ոստիկանները բացատրական աշխատանք են իրականացրել, իսկ քաղաքացիներից մեկը ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին»,-ասաց պարոն Գաբրիելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․
Նմանատիպ հոդվածներ
Եկել եմ Գորիս՝ ծանոթանալու սուբվենցիոն և զարգացման այլ ծրագրերի կատարման ընթացքին. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գորիսից ուղիղ եթերում է: «Եկել եմ Գորիս՝ ծանոթանալու սուբվենցիոն եւ զարգացման այլ ծրագրերի կ...
ՈՒՂԻՂ․ Դասադուլ ԵՊՀ-ում
Այսօր ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են հայտարարել: Դասադուլն իրականացվում է ընդդեմ հայոց լեզու,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում ոստիկաններ են ձերբակալվել
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա գլխավոր վարչության կոռուպցիայի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մահացած զինծառայողի մայրը ջրով բաժակը շպրտում է քննիչի վրա
Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում նախատեսված էր շատ կարևոր քննարկում՝...