Կրակի ճիրաններից մի կերպ է փրկել օրորոցում քնած երեխային. ընտանիքը անտուն է մնացել
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ Սարալանջի փողոցի հարակից լանջին տուն է այրվում։ Shamshyan.com-ը պարզել է, որ այրվող տան ընտանիքի անդամները հայտնվել են փողոցում: Լրատվականի հետ զրույցում թե՛ հարևանները, թե՛ ընտանիքի անդամներն ասել են, որ տունը րոպեների ընթացքում մոխրակույտի է վերածվել: Տունը, որի հասցեն Մյասնիկյան 17/1-ն է, այլևս բնակության համար պիտանի չէ: Ընտանիքի մայրը՝ 57-ամյա տիկին Ժաննան, ավագ որդին, 34-ամյա Ռոմանը, նրա կինը, 37-ամյա Քրիստինան, նրանց 1,5- ամյա որդին՝ Ալեքսանդրը և տան կրտսեր որդին, 30-ամյա Արան հայտնվել են բաց երկնքի տակ: «Երբ տունը կրակի է մատնվել, ներսում եղել է հղի հարսը, իսկ երեխան ննջարանում քնած է եղել: Հարսը կարողացել է մի կերպ կրակի ու ծխի միջից դուրս բերել երեխային, բայց, ցավոք, կրակն իր սև գործն արեց,- ասել են նրանք։
Քաղաքացիները օգնության համար դիմում են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին,գործարարներին, որպեսզի նրանք օգնության ձեռք մեկնեն իրենց: