Արայիկ, մետրոյի ժետոն ենք առել քեզ համար. անժամկետ նստացույց ԿԳՄՍ-ի դիմաց
Երիտդաշնակցականներն ու ԵՊՀ ուսանողները անժամկետ նստացույց են անում ԿԳՄՍ նախարարության դիմաց`պահանջելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը։
«Արայիկ, մետրոյի ժետոն ենք առել քեզ համար, իջիր, գնա տուն»,-հայտարարեցին ցուցարարները՝ հավանաբար նկատի ունենալով այն, որ նախարարը մետրոյով է եկել աշխատանքի։
Հիշեցնենք, որ ուսանողների բողոքի պատճառը ԿԳՍՄ նախարարության առաջ քաշած օրենքի նախագիծն է, ըստ որի` Հայոց լեզու, Հայոց պատմություն և Հայ գրականություն առարկաների դասավանդումը բուհերում դառնում է ոչ պարտադիր:
Իսկ Դաշնակցության երիտասարդական միության բողոքի հիմքում ԿԳՍՄ նախարարության կողմից հովանավորված «Մել»-ի մասին ֆիլմն ու «Հուզանք ու Զանգ» պերֆորմանսի հովանավորումն է: Բողոքի ակցիա իրականացնողների պնդմամբ` իրենց պահանջից հետ չեն կանգնելու և ամեն գնով հասնելու են Արայիկ Հարությունյանի հրաժարականին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեզ սրբի տեղ մի դրեք․ Մնացականյանի պատասխանը ադրբեջանցի պատգամավորին
Նոյեմբերի 6-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Ուկրաինայի ԱԳ նախարար Վլադիմիր Պրիստայկոյի հետ միասին մասնակցեց Շվեդիայի Մ...
ՈՒՂԻՂ․ Կառավարության շենքի ներսում նիստ է, դրսում` բողոքի ակցիա
Մեկնարկել է Կառավարության նիստը` օրակարգում է Ղրղզստանի հետ եկամտի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էրեբունի ԲԿ-ում բացվում է Միջուկային բժշկության եվրոպական նոր կենտրոն
Էրեբունի Բժշկական կենտրոնում բացվում է Միջուկային բժշկության եվրոպական նոր կենտրոն:Բացմանը ներկա են ՀՀ վարչապետ Նիկ...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գորիսից ժամանեց Վայք
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, որն աշխատանքային այցով Գորիսում էր, ներկա պահին գտնվում է Վայքում:Վարչապետին ուղեկցու...