Փաշինյանը խոսել է աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների բարձրացման մասին
Բյուջե 2020-ի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տնտեսական ակտիվություն ու սոցիալական վիճակի փոփոխություն է ակնկալվում Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում, որն ուժի մեջ է մտնելու 2020-ի հունվարի 1-ից. «Սոցիալական մասով կարող է արձանագրվել, որ շուրջ 200 հազար քաղաքացու աշխատավարձ բարձրանալու է, քանի որ եկամտահարկի համահահարթ դրույքաչափ ենք սահմանել, այլ կերպ ասած՝ այդքան քաղաքացիների տնօրինվող գումարի ծավալը կավելանա Հարկային օրենսգրքի փոփոխությունների բերումով:
Բացի այդ կունենանք կենսաթոշակների միջին չափի բարձրացում 10 տոկոսով: 2020-ի հուլիսի մեկից երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի ավելացում կունենանք՝ սահմանելով 300 հազար դրամ. առաջին ու երկրորդ երեխայի համար այս պահին սահմանված է 50 և 150 հազար դրամ: Ավելացում կունենանք նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի մասով՝ 25.5 հազար դրամ՝ գործող 18 հազարի փոխարեն»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ ՀՀ-ում թափ է հավաքում տնտեսական հեղափոխությունը և այն արդեն կարելի է տեսնել անզեն աչքով: Ամենամեծ խնդիրը՝ կապիտալ ծախսերի թերակատարումն է՝ նախատեսված ծավալներով. «Եթե նախկինում ատկատները համընդհանուր իրողություն էին, այսօր դա իրողություն համարել չի կարելի: Չեմ կարող բացառել, որ էդպիսի երևույթներ կլինեն, բայց ներգրավված պաշտոնյաները պետք է վստահ լինեն, որ որևէ պահի իրենց հետևից գալու են»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին այսօր՝ հոկտոմբերի 28-ին, մեղադրանք առաջադրվեց։Նրա խափանման միջոց է ընտրվել...
Ռուսաստանի նախագահը խոստացել է և պահել խոստումը. Փաշինյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է և պահել խոստումը։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Կոմերսանտին» տվա...
Արա Բաբլոյանն այս պահին ՀՔԾ-ում է. որոշվում է նրան մեղադրանք առաջադրելու հարցը
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այս պահին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում է:&n...
Հոկտեմբերի 27-ի, ժամը 17:00-ի ողբերգությունից 20 տարի անց
1999 թ. հոկտեմբերի 27-ի ժամը 17:00-ի նիստն ավարտին էր մոտենում: Կառավարության հետ ավանդական հարցուպատասխանի ժամն էր, երբ...