Այսօր Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյուն է եղել. կան զոհեր
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում պայթյուն է որոտացել, բայց տուժածների թվում հայեր չկան։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։
«Հայտնում ենք, որ Թբիլիսիի Գուրամիշվիլի պողոտայի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ պայթյունի հետևանքով տուժել է չորս մարդ։ Նախնական վարկածով՝ պայթյունը տեղի է ունեցել բնական գազով աշխատող ջրատաքացուցչի տնայնագործական եղանակով մոնտաժված լինելու պատճառով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Sputnik Գրուզիայի տեղեկություններով՝ պայթյունը որոտացել է այսօր՝ ժամը 08:15-ին։ Դեպքը տեղի է ունեցել մետրոյի «Գրմագելե» կայարանի մոտ գտնվող 16-հարկանի շենքի չորրորդ հարկում։ Մի քանի շենքերի ապակիները կոտրվել են, վնասվել են նաև տարածքում գտնվող ավտոմեքենաները։ Բնակիչներին տարհանել են։ Հարակից շենքերի բնակիչներն ասել են՝ պայթյունն այնքան ուժգին է եղել, որ իրենց թվացել է, թե ամբողջ թաղամասն օդ է բարձրացել։
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Բաբայանը ձերբակալվել է Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա. կլինեն նոր ձերբակալություննե՞ր
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի...
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիրը «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր Միրզա Դինային է
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր է ճանաչվել «Օդային կամուրջ Իրաք» (LuftbrückeIrak) կազմակերպության համահիմնադ...
ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, նպատակ ունենալով առավելագույնս ապահովելու դատավորի և դատական իշխանության հեղինակ...
Նոր մանրամասներ Անգլիայում հայտնաբերված 39 դիակով լի բեռնատարի դեպքից
Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել Է երկու մարդու, որոնց կասկածում են 39 մարդու զոհվելուն մեղսակից լինելու մեջ, որոնց...