Էրդողանը ԱՄՆ-ից պահանջում է հանձնել քուրդ հրամանատարին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է Անկարային հանձնի «Սիրիական դեմոկրատական ուժեր» դաշինքի հրամանատար Մազլում Աբդիին, փոխանցում է DW-ն:
Էրդողանն Աբդիին «ահաբեկիչ» է անվանել, որը կապված է Քրդական աշխատավորական կուսակցության հետ: Ազգային լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիան նրան է համարում 2008 թվականին Թուրքիայի հարավ-արեւելքում հարձակման պատասխանատու, որի հետեւանքով զոհվել էր 17 զինվոր:
Դրանից բացի, Թուրքիան քննադատել է մի շարք երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ին, որ Աբդիին դիտարկել են որպես օրինական քաղաքական անձ: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կսկսի Աբդիի արտահանձնման հայց պատրաստելու գործընթացը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին իր թվիթերյան էջում նշել է, որ ինքը գոհ է եղել Աբդիի հետ զրույցից: «Ինձ իսկապես դուր եկավ գեներալ Մազլում Աբդիի հետ զրույցը: Նա գնահատում է մեր արածը, ես էլ գնահատում եմ քրդերի արածը: Հնարավոր է՝ եկել է ժամանակը, որ քրդերն ուղեւորվեն նավթային շրջան»,- գրել է Թրամփը:
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Բաբայանը ձերբակալվել է Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա. կլինեն նոր ձերբակալություննե՞ր
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի...
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիրը «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր Միրզա Դինային է
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր է ճանաչվել «Օդային կամուրջ Իրաք» (LuftbrückeIrak) կազմակերպության համահիմնադ...
ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, նպատակ ունենալով առավելագույնս ապահովելու դատավորի և դատական իշխանության հեղինակ...
Նոր մանրամասներ Անգլիայում հայտնաբերված 39 դիակով լի բեռնատարի դեպքից
Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել Է երկու մարդու, որոնց կասկածում են 39 մարդու զոհվելուն մեղսակից լինելու մեջ, որոնց...