Պատահարներ

Քաղաքացին «Իդրամ» դրամապանակից գումար է հափշտակել

Քաղաքացին «Իդրամ» դրամապանակից գումար է հափշտակել
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքի…

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: 

 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

 

Մեղադրանք է առաջադրվել Արարատ քաղաքի 30-ամյա բնակչին:

 

Նախնական տվյալներով՝ 2019թ. հունիսի 20-ին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ իր «Իդրամ» դրամապանակից հափշտակել են 69.000 ՀՀ դրամ գումար:

 

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանների քննչական բաժնում:

 

Կատարված քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2019թ. հունիսի 7-ին՝ ժամը 12:50-ին, հաղորդում ներկայացրած քաղաքացին իր «Իդրամ» դրամապանակ մուտք գործելու համար օգտագործված համացանցի հասանելիության IP-ն տրամադրել է Արարատ քաղաքի՝ 1989թ. ծնված բնակչին: Վերջինս էլ քաղաքացու «Իդրամ» դրամապանակից հափշտակել է գումարը, փոխանցել իր ծանոթի «Իդրամ» դրամապանակին և նույն օրը կանխիկացրել գումարը:

 

2019թ. հոկտեմբերի 11-ին Արարատ քաղաքի 30-ամյա բնակչի բնակարանում կատարված խուզարկությամբ առգրավվել են վերջինիս պատկանող բջջային հեռախոսները և համակարգչային տեխնիկան:

 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արարատ քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի գործողություններից տուժած հնարավոր այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:


 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250