«Փաստ». Նոր Հայաստանում «պադավատների» հարցն այլևս ակտուալ չէ. դրանց թիվն ավելանում է
«Փաստ» թերթը գրում է.
Չնայած նախկինում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հնչեցրած կոշտ քննադատություններին՝ ծառայողական ավտոմեքենաների՝ «պադավատների» թեմայով, «նոր Հայաստանում» այդ հարցը, կարծես թե, այլևս ակտուալ չէ, որովհետեւ, հավանաբար, այդ «պադավատները» շեֆերի փոխարեն ծառայում են ժողովրդին:
Ծառայողական ավտոմեքենաների թիվը ոչ միայն չի կրճատվում, այլ պարբերաբար ավելանում է:
Թերթի տեղեկություններով, ավտոպարկի թարմացման, նոր ավտոմեքենաների ձեռքբերման և քանակի ավելացման խնդրանքով դիմումները կառավարությունում ավելացել են:
Գերատեսչությունների ղեկավարները հույս ունեն հաջորդ տարվա բյուջեով նոր, առավել շքեղ մեքենաներ ստանալ:
Դե, շքեղության առումով հետ չի մնում նաև վարչապետ Փաշինյանը... Մամուլն արդեն գրել է, որ նա ևս ձեռք է բերել նոր, գերժամանակակից, չափազանց թանկարժեք «պադավատ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Կոմիտասի պողոտայում
Հրդեհ Կոմիտասի պողոտայում։ Մանրամասները՝ տեսանյութում
Փաշինյանի հրահանգով աշխատանքից ազատված մաքսային աշխատողը նորից ծառայության կանցնի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով իր տված հրահանգներից մեկի մասին: «Սիր...
Մանրամասներ ոստիկանին սպանած երիտասարդների ինքնությունից. նրանք մանկատան սաներ են եղել
Tert.am-ի տեղեկություններով ՝ այսօր ոստիկանի սպանության և մեկ այլ ոստիկանի մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղադրվող եր...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...