Աշխատավայրում հայտնաբերել են 25 ամյա երիտասարդի դի
Երիտասարդը մահացել է իր ազգականին պատկանող աշխատավայրում, որտեղ մեծ սառնարաններում մրգեր են ամբարում։
Արմավիրի Մեծամոր քաղաքում աշխատավայրում մահացել է 25–ամյա մի երիտասարդ։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` այսօր առավոտյան շտապօգնության խումբը կանչով մեկնել է Մեծամոր քաղաքի թաղամասերից մեկն ու մի շինության տարածքում հայտնաբերել երիտասարդ տղայի դի։
25-ամյա երիտասարդը աշխատավայրում մահացել էր։ Տեղեկությունը փոխանցվել է տեղի իրավապահներին։ Դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ, որոնք միջոցառումներ են ձեռնարկում երիտասարդի մահվան հանգամանքները պարզելու համար։ Բոլոր հարցերի պատասխանները կտրվեն համապատասխան փորձաքննություններից հետո։
Մեր տեղեկություններով` երիտասարդը մահացել է իր ազգականին պատկանող աշխատավայրում, որտեղ մեծ սառնարաններում մրգեր են ամբարում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
ՊԵԿ փոխնախագահի եղբայրը 64-ամյա կնոջ սպանության կասկածյալն է․ SHAMSHYAN.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության...
Խոշոր և ողբերգական վթար Իսակովի պողոտայում. մահացածներին դուրս են բերել հատուկ տեխնիկայով (լուսանկարներ)
Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում, BMW մակնիշի 36...
ՀՐԱՏԱՊ. Փրկարար է մահացել` Վանաձորի հարակից սարերում բռնկված հրդեհի հետևանքով
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում բռնկված հրդեհաշիջման ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցել: Հրդեհաշիջմ...