Արտակարգ դեպք Երևանում. երիտասարդը կրակել է բնակչուհու մեքենայի վրա
Հոկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձը Հալաբյան փողոցի 34 շենքի բակում կայանված ավտոմեքենայի ուղղությամբ կրակոց է արձակել, հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ ովքեր պարզել են, որ նշված շենքի բնակիչ Հասմիկ Հ.-ին պատկանող Mini cooper մակնիշի մեքենայի ապակու և հողմապակու վրա կրակոց է արձակել Արագածոտնի մարզի բնակիչ, 26-ամյա Ռազմիկ Ս.-ն:
Ժամեր անց ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները Ավան վարչական շրջանում հայտնաբերել են Ռազմիկ Ս.-ին և բեման ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին: Արդեն տեղում նա խոստովանել է, որ նշված ավտոմեքենայի ապակին ինքն է դիտավորությամբ վնասել՝ իրեն ամրակցված գազային ատրճանակով, որից հետո ներկայացրել է ատրճանակը:
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչը գազային ատրճանակը առգրավել է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
ՊԵԿ փոխնախագահի եղբայրը 64-ամյա կնոջ սպանության կասկածյալն է․ SHAMSHYAN.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության...
ՀՐԱՏԱՊ. Փրկարար է մահացել` Վանաձորի հարակից սարերում բռնկված հրդեհի հետևանքով
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում բռնկված հրդեհաշիջման ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցել: Հրդեհաշիջմ...
Խոշոր և ողբերգական վթար Իսակովի պողոտայում. մահացածներին դուրս են բերել հատուկ տեխնիկայով (լուսանկարներ)
Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում, BMW մակնիշի 36...