ԱՄՆ հրթիռային բազայում մարիխուանա են գտել
ԱՄՆ ՌՕՈՒ-ն քննում է տեղեկությունները Հյուսիսային Դակոտա նահանգում ռազմական բազայում մարիխուանայի հայտնաբերման մասին, որտեղ տեղակայված են «Minuteman III» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները, հայտնում է «Task & Purpose» պարբերականը:
Պարբերականը նշում է, որ ավելի վաղ համացանցում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ ԱՄՆ ՌՕՈՒ «Minot Air Force Base» ռազմական բազայում զինվորականներից մեկին բռնացրել են իր հերթափոխի ժամանակ մարիխուանա ծխելիս: Հաղորդվում էր, որ խուզարկության ժամանակ բազայի շենքերից մեկում հայտնաբերվել է թմրանյութով գլանակ:
Ռազմաբազայի ներկայացուցիչ Գաբրիել Քուշինգը պարբերականի հետ զրույցում հաստատել է, որ բազայի ղեկավարությունը քննում է «վերգետնյա օբյեկտում ապօրինի թմրանյութերի առկայության կասկածները»: Նա հրաժարվել է մանրամասներ ներկայացնել՝ նշելով, որ մինչև քննության ավարտը տեղեկատվություն չի ներկայացվի:
«Associated Press» գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ ՌՕՈՒ ներկայացուցչի հայտարարությանը, հստակեցնում է, որ միջադեպը տեղի է ունեցել դեռևս հոկտեմբերի 9-ին՝ հրթիռային արձակման մասին նախազգուշացման օբյեկտում: Գործակալության զրուցակիցն ընդգծել է, որ թմրանյութը չի եղել հրթիռների ուղղորդման օպրերատորների տեղակայման մերձակայքում:
«Task & Purpose»-ը հիշեցնում է, որ ավելի վաղ՝ ընթացիկ տարվա մայիսին, երկու զինվորականներ վարչական պատժի էին ենթարկվել Վայոմինգ նահանգում մեկ ուրիշ հրթիռային բազայում ոգելից օգտագործելու համար, որտեղ նույնպես տեղակայված են «Minuteman» հրթիռներ:
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Բաբայանը ձերբակալվել է Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա. կլինեն նոր ձերբակալություննե՞ր
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի...
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիրը «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր Միրզա Դինային է
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր է ճանաչվել «Օդային կամուրջ Իրաք» (LuftbrückeIrak) կազմակերպության համահիմնադ...
ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, նպատակ ունենալով առավելագույնս ապահովելու դատավորի և դատական իշխանության հեղինակ...
Նոր մանրամասներ Անգլիայում հայտնաբերված 39 դիակով լի բեռնատարի դեպքից
Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել Է երկու մարդու, որոնց կասկածում են 39 մարդու զոհվելուն մեղսակից լինելու մեջ, որոնց...