«Ժողովուրդ». Նախկին իշխանությունների կողմից ԱԱԾ ոչնչացված փաստաթղթերը վերականգնվել են
«Ժողովուրդ» թերթը գրում է․
Ի՞նչ ճակատագիր ունեցան ԱԱԾ-ում ոչնչացված փաստաթղթերը, որոնց մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս տարվա մայիսի 8-ին` իր գործունեության մեկամյակն ամփոփող ասուլիսի ընթացքում:
«Ազգային անվտանգության ծառայությունում արդեն մի քանի ամիս ընթանում է ծառայողական քննություն, որովհետև նախորդ իշխանությունները, ըստ ծառայողական նյութերի, հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ Ազգային անվտանգության ծառայության նյութեր են ոչնչացրել», – ասաց վարչապետը:
Կատարվածը հանցագործություն որակելով` նա ավելացրել էր. «Ես իրավաբան չեմ, բայց իմ քաղաքական գնահատականն այն է, որ դա հանցագործություն է։ Էդ նյութերն իրենց սեփականությո՞ւնն էին, որ ոչնչացրել են։ Այդտեղ կարող էին լինել նյութեր բազմաթիվ բաների մասին։ Ուրվական գործ է, սա շատ լուրջ հետևանքների պետք է բերի»:
ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ – լեյտենանտ Ստեփան Մելքոնյանը օրաթերթին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է, որ դրանք ներքին շրջանառության փաստաթղթեր են եղել, որոնք բոլորը վերականգնվել են:
«Ես ասեմ, որ բոլոր փաստարկները փաստացի վերականգնված են և այդպիսի փաստարկում չկա, որ ….: Մի ծառայությունից մյուս ծառայություն է չէ՞ գնում գրագրությունը, այդ իրենց ֆունկցիաներով ամեն ինչ վերականգնված է»,- վստահեցրել է ԱԱԾ փոխտնօրենը:
Նրա խոսքով` որևէ քրեական գործ դրանցում չի եղել, դրանք բացառապես ներքին շրջանառության փաստաթղթեր են եղել: Առանց բացելու փաստաթղթերի բովանդակությունը, Ստեփան Մելքոնյանը ասել է, որ դրանց անհետացմանը վերաբերող ծառայողական քննության արդյունքներն, ըստ ամենայնի, շուտով կներկայացնեն հանրությանը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Կոմիտասի պողոտայում
Հրդեհ Կոմիտասի պողոտայում։ Մանրամասները՝ տեսանյութում
Մանրամասներ ոստիկանին սպանած երիտասարդների ինքնությունից. նրանք մանկատան սաներ են եղել
Tert.am-ի տեղեկություններով ՝ այսօր ոստիկանի սպանության և մեկ այլ ոստիկանի մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղադրվող եր...
Փաշինյանի հրահանգով աշխատանքից ազատված մաքսային աշխատողը նորից ծառայության կանցնի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով իր տված հրահանգներից մեկի մասին: «Սիր...
Նոր մանրամասներ Արտաշատում թունավորված երեխաների մասին
Արտաշատի թիվ 5 դպրոցից տեղի բժկական կենտրոն տեղափոխված երեխաները գտնվում են թեթև և միջին ծանրության վիճակում։ Այս մասին...