Վթար Ստեփանավան քաղաքում. կան տուժածներ
Հոկտեմբերի 23-ին` ժամը 01:27-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բաղրամյան և Երիտասարդական փողոցների խաչմերուկում բախվել են «ՎԱԶ-2107» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Արեն Դ.-ն տեղի ուժերով տեղափոխվել է, իսկ Կարեն Ղ.-ն (ծնված 1988 թ.) շտապօգնության ավտոմեքենայով հոսպիտալացվել Ստեփանավանի ԲԿ: Բժիշկները Կարեն Ղ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել գազի բալոնների փականները:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
ՊԵԿ փոխնախագահի եղբայրը 64-ամյա կնոջ սպանության կասկածյալն է․ SHAMSHYAN.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության...
Խոշոր և ողբերգական վթար Իսակովի պողոտայում. մահացածներին դուրս են բերել հատուկ տեխնիկայով (լուսանկարներ)
Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում, BMW մակնիշի 36...
ՀՐԱՏԱՊ. Փրկարար է մահացել` Վանաձորի հարակից սարերում բռնկված հրդեհի հետևանքով
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում բռնկված հրդեհաշիջման ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցել: Հրդեհաշիջմ...