Սառույց հալեցնելու աղի փոխարեն կերակրի՛ աղ օգտագործեք․ «Հայաստանի Հանրապետություն»
«Գաղտնիք հայտնաբերած չենք լինի, եթե ասենք, որ մեր սպառողը, մեղմ ասած, գրագետ չէ: Ինչու մեղմ ասած, որովհետեւ կան դեպքեր, երբ խնդիրն ամենեւին էլ սոցիալական գործոնը չէ: Օրինակ՝ աղի գործածումը: Տարիներ շարունակ մասնագետներն ասում են՝ կա կերակրի աղ եւ կա տեխնիկական աղ: Եվ տեխնիկական աղը սննդի մեջ գործածել չի կարելի: Տեխնիկական աղը սովորաբար գործածվում է թղթի, լվացքի փոշու արտադրության մեջ։ Տեխնիկական աղով ձմռանը մշակում են սառցակալած ճանապարհները։
Հիմա՝ եթե մենք սննդի մեջ գործածում ենք ոչ թե կերակրի, այլ՝ տեխնիկական աղ, ուրեմն՝ կամ անգրագետ ենք՝ անընդհատ հնչող ահազանգի հանդեպ անընկալունակ, կամ չափից ավելի գծուծ, որ մի քանի դրամի համար անտեսում ենք մեր առողջությունը, կամ էլ մեր օրգանիզմը սառցակալած ճանապարհի տեղ ենք դրել: Եվ սա այն պարագայում, երբ նշվում է, որ տեխնիկական աղի գործածումը վտանգավոր է առողջության համար: Այն յոդացված չէ, ինչպես պահանջում է կառավարության հրամանը, եւ պարունակում է չլուծվող մասնիկներ: Մինչդեռ կարող ենք օգտագործել մեր կերակրի աղը, որ բնապահպանական տեսակետից մաքուր է, առանց քիմիական հավելումների է եւ առանց նույնիսկ հակապնդեցուցիչ նյութերի:
Վերջերս կառավարությանը ենթակա սննդի անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ է անցկացրել կերակրի աղի շուկայում: Ինչ պատկեր է ուրվագծվել եւ ինչ կարող է ցույց տալ մեդալի հակառակ կողմը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: