Փայտով բարձված УАЗ-ը կորցրել է կառավարումը և բախվել ծառին. վիրավորները տեղափոխվել են Երևան
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ՝ 31-ամյա Մ. Ա-ն իր վարած УАЗ մակնիշի 22 ՏԼ 928 համարանիշի՝ փայտով բարձված ավտոմեքենայով «Դիլիջան Ազգային Պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Հաղարծին տեղամաս«» մասնաճյուղի «Պորտավոր» կոչվող հանդամասում, ըստ նախնական տեղեկությունների, ավտոմեքենայի արգելակները խափանվելու հետևանքով կորցրել է կառավարումը և բախվել ծառին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Ա-ն, ուղևորներ՝ Տավուշի մարզի բնակիչներ, 31-ամյա Ա. Ա-ն և 30-ամյա Թ. Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից երկուսը «Դիլիջան» բժշկական կենտրոնում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
ՊԵԿ փոխնախագահի եղբայրը 64-ամյա կնոջ սպանության կասկածյալն է․ SHAMSHYAN.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության...
Խոշոր և ողբերգական վթար Իսակովի պողոտայում. մահացածներին դուրս են բերել հատուկ տեխնիկայով (լուսանկարներ)
Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում, BMW մակնիշի 36...
ՀՐԱՏԱՊ. Փրկարար է մահացել` Վանաձորի հարակից սարերում բռնկված հրդեհի հետևանքով
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում բռնկված հրդեհաշիջման ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցել: Հրդեհաշիջմ...