Հարձակվել են Ֆրանսիայում հայկական վարժարանի վրա
Փարիզի հյուսիսում հարձակում է կատարվել Սամուել-Մուրատյան հայկական վարժարանի դեմ։ Այս մասին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը գրել է իր Թվիթերում։
Դեսպանը դատապարտել է վանդալիզմի ակտը։
«Մենք լրջորեն անհանգստացած ենք կրկնվող վանդալիզմից Սեւրի Սամուել-Մուրատյան հայկական վարժարանի դեմ։ Այդ գործողությունները չպետք է անպատիժ մնան»,- գրել է նա։
Նշենք, որ առաջին հարձակումը վարժարանի վրա տեղի էր ունեցել 2019-ի հունվարին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացրել էր այդ երկրում հրատարակվող ֆրանսալեզու Nouvelles d'Arménie (Հայաստանի նորություններ) ամսագրի գրասենյակի վրա հարձակման մասին։
«Հայաստանի դեսպանությունը Ֆրանսիայում վճռականորեն դատապարտում է հարձակումը Nouvelles d'Arménie ամսագրի գրասենյակի վրա։ Դա լուրջ ոտնձգություն է խոսքի ազատության եւ հանրապետական արժեքների հանդեպ»,- ասվում է հայտարարությունում, որը տեղադրվել է դեսպան Հասմիկ Տոլմաջյանի Թվիթերի միկրոբլոգում։
Պարբերականի տվյալներով՝ հարձակումը կատարվել է կիրակի գիշեր։ Նշվում է, որ կոտրվել է խմբագրության դուռը, գողացել են տեսախցիկն ու երեք համակարգիչ, որտեղ պահվում էին գաղտնի տեղեկություններ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
ՊԵԿ փոխնախագահի եղբայրը 64-ամյա կնոջ սպանության կասկածյալն է․ SHAMSHYAN.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության...
Խոշոր և ողբերգական վթար Իսակովի պողոտայում. մահացածներին դուրս են բերել հատուկ տեխնիկայով (լուսանկարներ)
Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում, BMW մակնիշի 36...
ՀՐԱՏԱՊ. Փրկարար է մահացել` Վանաձորի հարակից սարերում բռնկված հրդեհի հետևանքով
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում բռնկված հրդեհաշիջման ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցել: Հրդեհաշիջմ...