ԱԱԾ բացահայտումը. «Եվրոստան Ույուտ»-ը պետությանը պատճառել է 550 մլն դրամի վնաս Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 308 հոդվածի 3-րդ մասի և 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է «Երևան քաղաքի Սիրահարների այգում» գտնվող «Եվրոստան Ույուտ» ՍՊԸ-ին տրամադրված հողատարածքի նկատմամբ առանձնապես խոշոր չափի չարաշահումներ հայտնաբերելու փաստով։ Ըստ տեղեկությունների՝ Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձանց կողմից իրականությանը չհամապատասխանող փաստաթղթի հիման վրա Սիրահարների այգու ահագին հատված ապօրինի օտարվել է «Եվրոստան Ույուտ» ՍՊԸ-ին, ինչի արդյունքում պետությանը հասցվել է մոտ 550 մլն դրամի վնաս։ 

 

2003 թվականին Երևանի քաղաքապետի որոշմամբ նշված ՍՊԸ-ին 25 տարի ժամկետով վարձակալությամբ է տրամադրվել զբոսայգում գտնվող, սեփականության իրավունքով ՍՊԸ-ին պատկանող 96 քմ մակերեսով շինությունը զբաղեցնող 150 քմ մակերեսով հողատարածքը, 900 քմ մակերեսով լրացուցիչ հողատարածք՝ մանկական հանգստի կենտրոն վերակառուցելու համար ու ևս 536 քմ մակերեսով հողատարածք՝ որպես կանաչ գոտի օգտագործելու նպատակով և այդ ամենը հանդիսացել է նշված զբոսայգու մի մասը։ 

 

Մանրամասները shamshyan.com-ում 

Քաղաքականություն