ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ոստիկանի հասցեին․ պարզաբանում
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել.
«Հոկտեմբերի 21-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, ուր երևում է, որ ոստիկանության ծառայողները մի տղամարդու բերման են ենթարկում ոստիկանության Մաշտոցի բաժին։ Պարզաբանենք, որ հիշյալ անձը նախքան բերման ենթարկվելը, անտեսելով իր գործողությունները խանութում գտնվող անձանց համար տեսանելի և լսելի լինելու հանգամանքը, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ոստիկանության ծառայողի հասցեին։ Վերջինս օրինական պահանջ է ներկայացրել քաղաքացուն՝ դադարեցնել անօրինական վարքագիծը, սակայն տղամարդը չի ենթարկվել ոստիկանի պահանջին, շարունակել է իր հակահասարակական գործողությունները և խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվել ոստիկանություն, ապա՝ ձերբակալվել։ Տեղեկացնենք, որ ձերբակալված տղամարդն առաջին անգամը չէ, որ խուլիգանության կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն։ Այս տարվա ամռանը նրա մասնակցությամբ ավտովթար էր տեղի ունեցել։ Վթարի վայր էին ժամանել շտապօգնության խումբ և ճանապարհային ոստիկաններ։ Տղամարդը քաշքշել էր շտապօգնության և ճանապարհային ոստիկանության աշխատակացիներին, հասարակական վայրում նրանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, ինչը շարունակվել էր նաև բուժհաստատությունում։ Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները նրան դարձյալ բերման էին ենթարկել բաժին, որտեղ տղամարդը կրկին դրսևորել էր ոչ իրավաչափ վարքագիծ։ Հիշյալ դեպքի առթիվ խուլիգանության հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել, բերման ենթարկվածն էլ ձերբակալվել էր, ապա նրան մեղադրանք էր առաջադրվել, խափանման միջոցը՝ ստորագրություն»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
«15 հոգով դուռը ջարդել են, Ռուսաստանի քաղաքացիներին շպրտել դուրս». Դոն Պիպոյի «օբյեկտում» լարված իրավիճակ է (տեսանյութ) Hraparak.am
Դոն Պիպո անվամբ հայտնի Արթուր Ասատրյանից գողացված 1 միլիոն դոլարի միջադեպով նոր զարգացումներ են տեղի ունեցել, գլխավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մահացած հրշեջը 22 տարեկան էր․ նախարարը Վանաձոր է գնում․ մանրամասներ
Քիչ առաջ հայտնել էինք, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում հրդեհաշիջման ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցե...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ` Երևանի քաղաքապետարանում
Հրդեհ` Երևանի քաղաքապետարանում : Շուրջ կես ժամ առաջ հարակից շենքերի բնակիչներն ու աշխատակիցները նկատել են, որ...